Последние новости

ԶԼՄ․ Էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը Էկոնոմիկայի նախարարությունում հաշվեքննություն է իրականացրել և մի շարք խախտումներ հայտնաբերել:

Մեզ հայտնի դարձավ, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերը Հաշվեքննիչ պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն: Խոսքն Էկոնոմիկայի նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվեքննության մասին է, որի ընթացքում ի հայտ են եկել հանցագործության առերևույթ հատկանիշների կասկածներ պարունակող նյութեր:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն և խնդրեց մանրամասներ տրամադրել, սակայն գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց. «Կոնկրետ ոլորտային ուսումնասիրության հետ կապված նյութեր դատախազությունը Հաշվեքննիչ պալատի կողմից ստացել է, այս պահին պետական շահերի պաշտպանության գործառույթների շրջանակներում իրականացվում է ուսումնասիրություն», տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ