Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ծաղրածու է անվանել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին անվանել է «հզոր երկիր» կառավարող ծաղրածու։ Այս մասին հայտնել է Express-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ղեկավարի մեկնաբանությունը Le Canard Enchaine երգիծական շաբաթաթերթում։
Քաղաքական գործիչը հայտարարություն է արել Լա Մանշում միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Նա մեղադրել է բրիտանացի ղեկավարին անլուրջության մեջ։ «Շատ տխուր է ծաղրածուի ղեկավարության ներքո տեսնել մի հզոր երկիր, որի հետ կարող էինք այնքան շատ բան անել»,- հայտարարել է Մակրոնը։
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը, ի պատասխան Ֆրանսիայի ղեկավարի մեկնաբանություններին, երկու պետությունների կառավարություններին խորհուրդ է տվել կենտրոնանալ ճգնաժամի կարգավորման վրա՝ մարդկային հետագա զոհերից խուսափելու համար։
Մակրոնի և Ջոնսոնի հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրապարակեց Ֆրանսիայի նախագահին ուղղված՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի առաջարկներով նամակը։ Մակրոնը քննադատել է Ջոնսոնի մոտեցումը աշխատանքին և նշել, որ երկրների ղեկավարները միմյանց հետ չեն շփվում Twitter-ի կամ նամակների հրապարակման միջոցով։
Փարիզն ու Լոնդոնը ակտիվորեն քննարկում են, թե ինչպես լուծել անօրինական ներգաղթյալների հետ կապված խնդիրը՝ Լա Մանշում խեղդված միգրանտների մասին բազմաթիվ տեղեկությունների ֆոնին։ Նոյեմբերի 24-ին ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել է Ֆրանսիայի ափերի մոտ գտնվող Պա դե Կալեի ջրերում։ 31 մարդ մահացել է, երկուսը ողջ են մնացել, սակայն նրանց կյանքին այժմ վտանգ է սպառնում։
Միևնույն ժամանակ, ֆրանսիական ոստիկանությունը միգրանտների խմբին, որը Մեծ Բրիտանիա գնալու ճանապարհին փորձել է լողալով անցնել Լա Մանշը, թույլ է տվել անարգել լքել Ֆրանսիայի ափերը: Մեծ Բրիտանիայում հայտարարել են, որ ֆրանսիական կողմին առաջարկել են Լա Մանշում համատեղ պարեկություն կազմակերպել, սակայն Փարիզից համաձայնություն չի ստացվել, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.