Զինծառայողների հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է 36-ով
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. 44-օրյա պատերազմից հետո զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Տեղեկությունը հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Այսպիսով, հիմնադրամի շահառուների քանակը 4646 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 52․6 միլիարդ դրամ։ Տվյալ թվից 416-ը հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև սփյուռքից։
Վերջին տվյալներով` հիմնադրամը հավաքագրել է 62,5 միլիարդ ՀՀ դրամ, որից 51,5 միլիարդը պարտադիր վճարների տեսքով և 11 միլիարդը` նվիրաբերությունների տեսքով աշխարհի ավելի քան 70 երկրներից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.