ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել Երևանի, Թբիլիսիի և Բաքվի համագործակցության զարգացմանը
ԵԱՀԿ–ն պատրաստ է նպաստել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածաշրջանային համագործակցությանը, եթե այդ երեք երկրները համապատասխան պայամանավորվածության հասնեն։ Այս մասին Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի բացմանն այսօր հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեն։
Ըստ նրա` Արցախյան հակամարտությունը կազմակերպությանն այն մտքին է հանգեցրել, որ իրավիճակը պետք է տեսադաշտում պահել։
«Կարծում եմ նաև, որ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցությունը կարող է փոխշահավետ լինել։ Անդրկովկասի գծով իմ հատուկ ներկայացուցիչը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նման համագործակցությանը նպաստելու համար, եթե երեք երկրները համապատասխան որոշում ընդունեն», – հայտարարել է Ան Լինդեն։
ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը անցկացվում է Ստոկհոլմում դեկտեմբերի 2-3-ը։ Դրա աշխատանքներին մասնակցում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ Երևանը չի բացառում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման անցկացում ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 18:26
Саркис Карапетян – сын главы ГК "Ташир" Самвела Карапетяна – заявил, что решение Апелляционного суда оставить его отца под арестом было для него предсказуемым.
-
2025-07-04 18:23
Российские телеканалы, транслирующиеся в Армении, периодически создают фон ненависти и вседозволенности, говорится в заявлении Комиссии по телевидению и радиовещанию Армении.
-
2025-07-04 18:22
Накануне шествия в поддержку Самвела Карапетяна оппозиционные активисты сообщают о массовых вызовах в полицию и следственные органы. Об этом заявила "Инициатива пяти правозащитников".
-
2025-07-04 18:19
Включенный в список Всемирного культурного наследия ЮНЕСКО Кафедральный собор Ани, расположенный на территории археологической местности Ани, реставрируется. Об этом пишет ermenihaber.am.