Կրեմլ. Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողությունների հավանականությունը մեծ է
Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողությունների հավանականությունը մեծ է, Ռուսաստանի համար դա մտահոգիչ է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Դոնբասում պատերազմի հավանականությո՞ւնը: Ուկրաինայում ռազմական գործողությունների հավանականությունը նախկինի պես մեծ է։ Սա մեզ համար առանձնահատուկ մտահոգության առարկա է»,-ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նրա խոսքով՝ Մոսկվան ուղիղ սպառնալիք և ռուսական մարզի նկատմամբ ոտնձգություն է համարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, ով դեկտեմբերի 1-ին երկրի խորհրդարանում հայտարարել էր,, որ մտադիր է վերադարձնել Ղրիմը։
Նրա խոսքով՝ այդ ձևակերպումը նշանակում է, որ Կիևի ռեժիմը մտադիր է օգտագործել ցանկացած հնարավորություն ոտնձգություն իրականացնելու ռուսական մարզի վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Կիևը Դոնբաս է ուղարկել 125 հազար զինվոր և սպա, այսինքն՝ Ուկրաինայի զինված ուժերի ողջ անձնակազմի կեսը։
Այդ մասին հայտնել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա հավելել է, որ Դոնբասում ավելացել է արևմտյան հրահանգիչների թիվը։ Ռուսական դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի երկրների նման գործողությունները կարող են դրդել Ուկրաինայի իշխանություններին «դիմել ռազմական արկածախնդրության», ինչը ուղղակի վտանգ է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար, տեղեկացնում է News.am-ը։
Այդ կապակցությամբ Պեսկովն Ուկրաինայի գործողություններն անվանել է «շատ վտանգավոր արկածախնդրություն», որն «ուղեկցվում է ՆԱՏՕ-ի չծրագրված և խրախուսված զորավարժություններով»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 13:33
Для проверки достоверности слов Никола Пашиняна необходимо сначала представить запись радиопереговоров в автомобилях, которая была уничтожена. Об этом заявил Раффи АСЛАНЯН, адвокат потерпевшей стороны по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа Никола Пашиняна.
-
2025-07-30 12:33
Предоставление коридора Азербайджану и Турции откроет возможности не для армянского народа, а лишь для правящей в Армении команды. Об этом секретарь парламентской фракции "Честь имею" Тигран Абрамян заявил в соцсетях, комментируя заявления президента Армении Ваагна Хачатуряна, сделанные им в Сюнике.
-
2025-07-30 12:31
В Армении в последние несколько лет зафиксирован рост преступлений, связанных с трафикингом. Об этом сообщил на пресс-конференции замначальника Управления по расследованию преступлений в сфере торговли людьми, направленных против сексуальной неприкосновенности несовершеннолетних и незаконного оборота наркотиков Главного управления Следственного комитета Тигран Киракосян.
-
2025-07-30 12:30
Организованная государством кампания против Армянской апостольской церкви вступает в новую фазу, переходя от внутреннего давления к внешнему, что особенно проявляется во влиянии на диаспору и дипломатическую систему. Об этом говорится в заявлении Всеармянского совета по защите Армянской церкви, поступившем в Новости Армении – NEWS.am.