Բլինկենը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ակտիվ երկխոսություն սկսել հումանիտար հարցերի շուրջ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ակտիվ երկխոսություն սկսել հումանիտար հարցերի շուրջ, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը։ Մենք կողմերին կոչ ենք անում առաջընթաց գրանցել հումանիտար հարցերում, այդ թվում՝ ռազմագերիների, ականազերծման, անհայտ կորածների, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության հարցերում», - ասել է Բլինկենը Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում։
«Հուսով եմ, որ մենք բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանը, կկարողանանք աշխատել այս ոլորտում՝ առաջընթաց գրանցելու համար», - ասել է նա։
Բլինկենը նաև կոչ է արել Բաքվին և Երևանին լուծել այլ կարևոր խնդիրներ, մասնավորապես՝ սկսել սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, վերականգնել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները, ինչպես նաև շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հանուն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.