ՌԴ-ում Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալներ են ձերբակալվել
ՌԴ-ում Ուկրաինայի հատուկ ծառայությունների երեք գործակալներ են ձերբակալվել, երկուսը հայր ու որդի են, որոնք ռազմավարական օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ են հավաքել, երրորդը մի երիտասարդ է, որն ահաբեկչություն է ծրագրել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն։
Նշվում է, որ ԱԴԾ-ն ռուսական երեք շրջանների տարածքում կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների հետախուզական-դիվերսիոն գործունեությունը:
«Ձերբակալվել են 1974 թ. ծնված Կովալ Զինովևիչը և նրա որդին՝ 1999 թ. ծնված Կովալ Զինովևիչը, որոնք Ռուսաստանի տարածք են ժամանել տեղեկություններ հավաքելու և կենսապահովման ռազմավարական կարևոր ձեռնարկությունների և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները լուսանկարելու և տեսանկարահանելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:
Նրանց մեքենայում հայտնաբերվել է կարճափող զենք, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցներ, որոնք ուղարկվել են փորձաքննության:
Ձերբակալվածները խոստովանել են, որ հավաքագրվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության վարչության գործող աշխատակից, 1973 թվականին ծնված գնդապետ Կովալիկ Վասիլի Վասիլևիչի կողմից, որը նրանց առաջադրանք է տվել 10.000 դոլար վարձատրության դիմաց տեղեկություններ հավաքել ռազմավարական օբյեկտների մասին։
Գերատեսչությունը մանրամասներ է հայտնել նաև երրորդ ձերբակալվածի մասին` Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության գործակալ, 1998 թվականին ծնված Ալեքսանդր Ցիլիկը Ռուսաստան է ուղարկվել ահաբեկչության համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.