Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի սկանդալային հայտարարությունները
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրության առարկա է դարձրել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ»,– Facebook–ի իր էջում գրել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Hraparak.am–ն այսօր Բաբայանի հետ հարցազրույց է հրապարակել, որում ՊԲ նախկին հրամանատարը վստահեցնում է, թե Արցախի և Հայաստանի բանակային ղեկավարությունը կեղծ հրամաններ է գրել և գրում, որպեսզի թաքցնի հետքերը և խուսափի պատերազմում պարտվելու պատասխանատվությունից։ Նա նաև նշում է, որ նախկին և գործող հինգ զինվորականներ պետք է նստեն բանտում, և թվարկում է նրանց անունները` պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, ԳՇ նախկին պետեր Յուրի Խաչատուրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան, Օնիկ Գասպարյան, ինչպես նաև գործող պետ Արտակ Դավթյան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: