Последние новости

Բերման են ենթարկվել Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածուն ու շտաբի համակարգողը

Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը՝ Դավիթ Հարությունյանն և այս դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանն այսօր առավոտյան` ժամը 8-ին բերման են ենթարկել տանից: Այս մասին News.am-ին հայտնեց դաշինքի շտաբի համակարգողներից մեկը:

«Առավոտ շուտ ժամը 8-ին տանից բերման են ենթարկել, տեղյակ չենք, թե որտեղ են հիմա գտնվում Դավիթ Հարությունյանը և Գևորգ Սաքանյանը: Մեր կարծիքով սա քաղաքական հետապնդում է, որ ընտրությունների նախորդ օրը թեկնածուին բերման են ենթարկել»,-ասաց շտաբի համակարգողը:

Հակակոռուպցիոն կոմիտեից էլ News.am-ին հաստատեցին, որ Դավիթ Հարությունյանի և Գևորգ Սաքանյանի հետ կապված քրեական գործ է քննվում, միաժամանակ նշեցին,որ գործով  ձերբակալվածներ չկան, այլ մանրամասներ չհայտնեցին քննվող քրգործից:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ