Արցախում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվել
Դեկտեմբերի 3-ին կատարվել է 399 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվել, այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 102 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 24899 քաղաքացու հետազոտություն, որից 4173-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:47
На этой неделе исполнился месяц с момента ареста благотворителя Самвела Карапетяна.
-
2025-07-19 11:44
Премьер-министр Никол Пашинян на закрытых встречах с новоназначенным временным управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) Романосом Петросяном обсуждал вопрос установления контроля над около 7000 сотрудниками компании, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники в правительстве.
-
2025-07-19 10:55
Президент США Дональд Трамп заявил в субботу, что Армения и Азербайджан близки к заключению соглашения о мире.
-
2025-07-19 10:52
Экс-депутат парламента Армении, бывший генконсул республики в Санкт-Петербурге Рубен Акопян арестован на два месяца по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщил его сын Самвел Акопян.