ԱՄՆ-ն աֆղանցի փախստականներին 7 մլրդ դոլարի օգնություն կհատկացնի
ԱՄՆ-ն Աֆղանստանից փախածներին լրացուցիչ 7 մլրդ դոլար կհատկացնի: Համապատասխան օրենքը ստորագրել է երկրի նախագահ Ջո Բայդենը։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Գումար կստանան Աֆղանստանի այն քաղաքացիները, որոնք երկրից «տարահանվել» են ամերիկացի զինվորականների՝ այնտեղից հեռանալուց առաջ:
Սեպտեմբերին նույն նպատակին էր ուղղվել 6,3 միլիարդ դոլար։
Նշենք, որ սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ավարտվել է նախորդ ֆինանսական տարին, սակայն օրենսդիրները դեռևս չեն համաձայնեցրել հաջորդ տարվա լիարժեք բյուջեն: Ուստի նրանք ստիպված են եղել ժամանակավոր բանաձևեր ընդունել կառավարության ֆինանսավորումը երկարաձգելու մասին։
Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատները հավանություն են տվել դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագծին։ Նախագահի ստորագրած ֆինանսավորման երկարաձգման մասին նախորդ բանաձևի գործողության ժամկետը լրանում էր դեկտեմբերի 3-ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.