Բաքվում նեղվել են՝ ինչու են հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից
Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը չի կայացել Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է կազմակերպել հանդիպումը՝ «հայ պատգամավորների՝ Ղարաբաղ կատարած ապօրինի այցի պատճառով»։
«Ինչպես գիտեք, դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայացել է ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ադրբեջանցի նախարարը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են այս միջոցառման շրջանակում հանդիպում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ Միաժամանակ, նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ ապօրինի այց են կատարել Ադրբեջանի տարածք։ Ի պատասխան այդ գործողությունների՝ ադրբեջանական կողմն աննպատակահարմար համարեց երկու նախարարների հանդիպման անցկացումը»,-ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
Բաքվում նշել են նաև, որ «Երևանի դիրքորոշումը վնաս է հասցնում տարածաշրջանում խաղաղություն հաստատմանն ուղղված ջանքերին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.