Последние новости

ՌԴ ՊՆ․ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Ղարաբաղում խաղաղ բնակչի մահվան դեպքի կապակցությամբ

Դեկտեմբերի 3-ին Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Միջադեպի ընթացքում ադրբեջանական պահակակետում սպանվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Դեպքի վայրում ՌԴ խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի և Ադրբեջանական Հանրապետության ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության աշխատակիցների աշխատանքի արդյունքներով՝ ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել խաղաղ բնակչի մահվան դեպքի կապակցությամբ»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից, տեղեկացնում է News.am։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ