Ռուսաստանի Բրատսկ քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել և օծվել
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում տեղի է ունեցել խաչքարի բացում ու օծում։ Խաչքարը տեղադրվել է Քրիստոսի Սուրբ Ծննդյան եկեղեցու մոտ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։
Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել դեսպանատան խորհրդական Էդվարդ Ջամբազյանը, Բրատսկի քաղաքապետ Սերգեյ Սերեբրեննիկովը, քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու և Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականներ։
Խաչքարը քաղաքում կանգնեցվել է Բրատսկի հայ համայնքի ներկայացուցիչ, ձեռներեց, բարերար Արմեն Դավթյանի նախաձեռնությամբ։ Խաչը վարդագույն տուֆից է, բարձրությունը` ավելի քան 3,5 մ, հուշարձանը պատրաստվել է Գյումրի քաղաքում։
Հայկական պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել քաղաքապետ Սերգեյ Սերեբրեննիկովի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը նշել է Բրատսկում հայկական խաչքար տեղադրելու կարևորությունը և շնորհակալություն հայտնել քաղաքի ղեկավարությանը հուշարձանի տեղադրման գործում ցուցաբերած աջակցության համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա հնարավոր համագործակցությունը, մասնավորապես, տնտեսության, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Հանդիպման շրջանակում Բրատսկի վարչակազմը քաղաքի հայ համայնքի ղեկավար Ռոբերտ Մխիթարյանին և բարերար Արմեն Դավթյանին շնորհակալագրեր է հանձնել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.