Ծովագյուղում և Սեմյոնովկայում բոյկոտել են ՏԻՄ ընտրությունները
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները բոյկոտել են ՏԻՄ ընտրությունները. Այս երկու համայնքներում ոչ մի ընտրող չի մասնակցվել ընտրություններին:
Ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների, ժամը 17.00-ի դրությամբ այս երկու բնակավայրերում ընտրություններին մասնակցությունը զրո է:
Բոյկոտի պատճառը համայնքների խոշորացումն է, բնակիչները դեմ են խոշորացմանը, որի մասին հայտարարել են դեռևս այդ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:
Նշենք, որ խոշորացման գործընթացի շրջանակում Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։
Ծովագյուղ համայնքում ընտրելու իրավունք ունի 2927 քաղաքացի, իսկ Սեմյոնովկայում՝ 195։
Սևան խոշորացված համայնքում ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ՔՊ-ն, ՀՅԴ-ն ու «Սարգիս Մուրադյան» դաշինքը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.