Պետքարտուղարություն․ Թուրքիան կիրառում է «հայ համայնքին վախեցնելու նոր ձևեր»
Թուրքիան կիրառում է «հայ համայնքին վախեցնելու նոր ձևեր», ասվում է ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի հաշվետվության մեջ:
Նշվում է, որ Թուրքիայում կրոնական ժառանգության հայկական օբյեկտները դեռևս գտնվում են սպառնալիքի ներքո: 2021 թվականի սկզբում Կյութախյեում Սուրբ Թորոս հայկական եկեղեցին քանդվել է, երբ անցել է անհայտ անձի սեփականության ներքո՝ չնայած նրան, որ ունեցել է պահպանվող օբյեկտի կարգավիճակ: Օգոստոսին բուլդոզերներն ավիրել են Վանում հայկական գերեզմանատունը:
Հաշվետվության համաձայն՝ Թուրքիայի կառավարությունը հաճախ է շարունակում շինարարությունը, որը սպառնում է գերեզմանատներին. օրինակ՝ 2021 թվականի մարտին ընդդիմադիր պատգամավոր Գարո Փայլանը, որն ունի հայկական արմատներ, խորհրդարանական հարցում է ուղղել տեղեկանալու, թե ինչու կառավարությունը չի դադարեցրել պետական բանկի շինարարությունն Անկարայի պատմական կենտրոնում՝ հայկական գերեզմանատան տեղում: 2021 թվականի ապրիլին ի պատասխան Փայլանի դիմումի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ պատգամավոր Յումիթ Օզդագը սպառնացել է. «Դուք նույնպես կունենաք Թալեաթ փաշայի փորձը»:
Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանության գլխավոր ճարտարապետն էր:
«Իսկապես, COVID-19-ի համավարակն ու 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դարձել են հակահայկական դավադրությունների ու մեղադրանքների, ինչպես նաև հակահայկական բողոքի ցույցերի պատճառ»,-ասվում է հաշվետվության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.