Փիլոյան․ Հայաստանում շենքերի սեյսմակայունությունը դեռ արդիական խնդիր է
Հայաստանում շենքերի սեյսմիկ կայունությունը շարունակում է արդիական խնդիր մնալ։ Այսօր հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը Երևանում «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը․ սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» գիտաժողովի ընթացքում։ Միջոցառումը կազմակերպել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը։
Նախարարի խոսքով՝ 33 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը բնակելի համալիրների և այլ շինությունների ամրության հետ կապված բազմաթիվ թերություններ և խնդիրներ ի հայտ բերեց: Մինչև 1988 թվականը Երևանում և հանրապետության այլ խոշոր քաղաքներում շենքերը նախագծվում էին սեյսմիկ կայունության նվազագույն չափանիշներին համապատասխան:
Խնդիրը մասամբ փորձում են լուծել ժամանակակից շենքերի շինարարության ընթացքում։ Նախարարի խոսքով՝ մշակվում և ներդրվում են շենքի սեյսմակայունության ուժեղացման նոր մեթոդներ։ Բացի շինարարական բաղադրիչից, Հայաստանում և Արցախում պարբերաբար աշխատանքներ են իրականացվում բնակչության հետ, կազմակերպվում են բնակչության տարհանման վարժանքներ:
«Մենք 33 տարվա վաղեմության ծանր հիշողություններ ունենք։ Այսօր աշխարհի հետ կիսվում ենք մեր փորձով և վերցնում համաշխարհային փորձը։ Ամեն տարի այս օրերին Հայաստանում և սփյուռքում տեղի են ունենում երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ»,-ասել է Փիլոյանը։
Նախարարը կազմակերպված միջոցառումը կարևոր հարթակ է համարում խնդիրը վերլուծելու և համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.