Արթուր Խաչատրյան․ Փաշինյանը ընդունել է, որ ՔՊ-ն ձախողվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՏԻՄ ընտրություններին ամենալավ գնահատականը արդյունքների առումով, թերևս, տվել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով, որ ՔՊ-ն ձախողել է այս ընտրություններում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքով, Փաշինյանը փորձել է դա արդարացնել նրանով, որ զաբաղված են եղել արտաքին անվտանգային մարտահրավերներով, ավելի կարևոր գործեր են ունեցել, դրա համար իրենց կանխատեսածից ավելի վատ արդյունքներ են արձանագրել, քանի որ կաշառք չեն բաժանել, խախտումներ տեղի չեն ունեցել. «Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այս ընտրությունների նախօրյակին պետությունն իբր պատահաբար սոցիալական աջակցության քսակն էր բացել մարզերին ու համայնքներին: Սա զուտ համընկնում չէ: Նաև խոշորացման փնջերն այնպես են կազմվել, որ իրենք կարողանան հնարավորինս շատ ձայներ հավաքել, որը նույնպես պատահականություն չէ: Հիշեցնեմ, որ ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ հալածանքներ են տեղի ունեցել: Նաև հիշեցնեմ, որ իերնք մոբիլիզացրել էին իրենց ողջ վարչական ռեսուրսը: Բայց այս ամենով հանդերձ իրենք պարտվել են»,-ասաց Խաչատրյանը:
Նա նշեց, որ 36 խոշորացված համայնքներից ընդամենը 15-ում է ՔՊ-ն կարողացել հավաքել այնքան ձայն, որ կարողանա միանձնյա իշխանություն ձևավորել, իսկ 21 համայնքներում ոչ իշխանական ուժերը 8-ում միանձնյա, իսկ 13-ում կոալիցիայով կարող են կազմել մեծամասնություն:
«Իրենք որոշ համայնքներում, որ ներկայացնում են, թե հաղթել են, իրականում հենց այդտեղ են պարտվել, որովհետև հույսը դրել են այն մարդկանց վրա, որոնք տարիներ շարունակ, ընտրությունից ընտրություն սպասարկել են օրվա քաղաքական իշխանության շահերը: Իրականում իրենք են գործիք դարձել այդ պատեհապաշտ մարդկանց ձեռքում, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են լքել խորտակվող նավը:
Կարող ենք արձանագրել, որ 2018-ից հետո իշխանությունը 2021-ին կորցրեց 200 հազարից ավելի ձայն, շարունակում է իր պարտությունների շղթան: Իշխանությունը պարտվել է Կապանում, Գյումրիում, Մեղրիում, Գորիսում, Ախուրյանում և սա շարունակական գործընթաց է: Եթե այսպես շարունակվի, շատ շուտով կտեսնեն, որ որևէ աջակցություն չունեն»,-ընդգծեց ՀՅԴ-ական պատգամավորը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 12:33
Предоставление коридора Азербайджану и Турции откроет возможности не для армянского народа, а лишь для правящей в Армении команды. Об этом секретарь парламентской фракции "Честь имею" Тигран Абрамян заявил в соцсетях, комментируя заявления президента Армении Ваагна Хачатуряна, сделанные им в Сюнике.
-
2025-07-30 12:31
В Армении в последние несколько лет зафиксирован рост преступлений, связанных с трафикингом. Об этом сообщил на пресс-конференции замначальника Управления по расследованию преступлений в сфере торговли людьми, направленных против сексуальной неприкосновенности несовершеннолетних и незаконного оборота наркотиков Главного управления Следственного комитета Тигран Киракосян.
-
2025-07-30 12:30
Организованная государством кампания против Армянской апостольской церкви вступает в новую фазу, переходя от внутреннего давления к внешнему, что особенно проявляется во влиянии на диаспору и дипломатическую систему. Об этом говорится в заявлении Всеармянского совета по защите Армянской церкви, поступившем в Новости Армении – NEWS.am.
-
2025-07-30 12:29
30 июля в Тихом океане, в районе Камчатки, зафиксировано разрушительное землетрясение. Эпицентр находился примерно в 150 километрах от Петропавловска-Камчатского.