Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Կաթողիկե հայոց պատրիարքին
Դեկտեմբերի 6-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ամենապատիվ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկե հայոց պատրիարքին։
Ինչպես հայտնում են Մայր աթոռից, հայ եկեղեցու առաջնորդները հանդիպմանն անդրադարձել են հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին։
Երկուստեք կարևորվել է մեր ժողովրդի միասնականության ամրապնդումն առկա դժվարությունների հաղթահարման գործում։
Նշենք, որ հոկտեմբերի 29–ին Կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց 21-րդ կաթողիկոս պատրիարք է ընտրվել այս տարվա սեպտեմբերին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».