Ռուս խաղաղապահները 9 տոննա հումանիտար բեռ են տեղափոխել Արցախ
ԼՂՀ–ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են տեղափոխել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ` Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների ու բազմազավակ ընտանիքների համար։
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը, մարդասիրական բեռը հավաքել են Մոսկվայի մարզի բարեգործական կազմակերպությունները, ապա այն Ռուսաստանի պաշտպանության նախարարության ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել է Երևան, այստեղից էլ` Ստեփանակերտ:
«Բեռը գտնվում է Ստեփանակերտում ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պահեստում, այստեղ է բերվել 5 հազար խաղալիք ՝ Ամանորին երեխաներին նվիրելու համար, նախատեսվում է բերել ևս 5 հազարը դեկտեմբերի 9-ին: Բացի այդ, բերվել է ԼՂ մանկապարտեզների համար նախատեսված կահույք։ Այս ամենը հնարավոր է դարձել «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի շնորհիվ, նրանց հետ համատեղ իրականացված բեռների առաքման միջոցով», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը։
Մարդասիրական օգնության բեռների մեջ կա նաև տաք սպիտակեղեն, կարիքավորների համար նախատեսված հագուստ և կոշիկ, ինչպես նաև դպրոցականների համար նախատեսված գրենական պիտույքներ: Ռուս խաղաղապահները բեռը կբաժանեն հասցեական` Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր կարիքավոր բնակչի` ըստ անհրաժեշտության ու կարիքի գնահատման, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.