«ՔՊ»-ը մերժեց զինծառայողների բուժումը առաջնահերթ ու անվճար կատարելու վերաբերյալ նախաձեռնությունը
Ազգային ժողովի պատգամավորները քվեարկությամբ մերժեցին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցն ԱԺ օրակարգում ընդգրկել։ Քննարկումն անցավ թեժ մթնոլորտում։
Նախագծի հեղինակ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարել առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:
«Մեր զինվորական հոսպիտալներ մի շարք այցերն ապացուցեցին, որ զինծառայողների պարագայում առաջնահերթ բժշկական օգնություն և սպասարկում նախատեսված չէ։ Այսինքն` 14 օր առաջնագծում գտնված սպան, երբ հետ է վերադառնում, հնարավոր է ընդհուպ մինչև 1 ամիս հերթի մեջ լինի ՄՌՏ հետազոտություն անցնելու համար»,–ասաց Թովմասյանը։
Նրա խոսքով` զարմանալի է, որ ինչպես կառավարությունը, այնպես էլ ԱԺ գլխադասային՝ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տվել են բացասական եզրակացություն` ասելով, որ հերթի մեջ սպասող այլ մարդկանց հանդեպ սա խտրականություն կլինի։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանի խոսքով` բացասական եզրակացություն է տրվել նախագծին, քանի որ այդ արտոնություններն արդեն իսկ տրվում են զինծառայողներին։ Ըստ նրա` որևէ նոր բան չկա այս նախագծում։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ հակադարձեց` արտոնություն պետք է տրվի ոչ միայն զինծառայողներին, այլ նաև զինծառայողների ընտանիքներին։ Նրա խոսքով` այս նախագծով նաև զինվորական մասնագիտության գրավչությունը կմեծանա։
Դրանից հետո կրքերը լարվեցին. իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտնեց, որ նման արտոնություն 2019-ի վերջին է սահմանվել, և այս նախագիծը զուտ պոպուլիստական բնույթ է կրում։ «Մի ստեք»,– ի պատասխան արձագանքեց Թագուհի Թովմասյանը։ Արսեն Թորոսյանն էլ իր հերթին ասաց, թե իրեն ստելու մեջ մեղադրելուց առաջ, ավելի լավ է մեկ–մեկ հայելու մեջ նայել։ Պատգամավորները 55 դեմ, 28 կողմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը չներառեցին ԱԺ օրակարգում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 07:50
Депутат парламента Ирана Камран Газанфари заявил, что Азербайджан сотрудничал с Израилем в нападении на некоторые объекты в Шахруде, передает Khabar Online.
-
2025-07-19 07:46
Уголовное преследование оппозиционного политика Рубена Акопяна – очередное проявление подавления политического слова. Об этом говорится в заявлении инициативы «Пять правозащитников».
-
2025-07-19 07:44
Собственник компании "Элсети Армении" обещает не повышать тариф на электроэнергию, между тем власти, назначившие временного управляющего, не могут дать таких гарантий. Об этом заявил на пресс-конференции исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-19 07:41
Армянские власти подтверждают, что контроль над дорогой между Азербайджаном и Нахиджеваном в Сюнике будет сохранен за Арменией. Об этом сказал журналистам посол Ирана Мехди Собхани.