Последние новости

Արմեն Սարգսյանը՝ Սպիտակի երկրաշարժից հետո ապրելու մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մխիթարանքի և զորակցության խոսքեր է հղել Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով իրենց հարազատներին, ընտանիք ու տուն կորցրած հայրենակիցներին։ Այս մասին նախագահը գրել է Facebook-ի իր էջում։

«Այսօր ոգեկոչում ենք 1988թ. դեկտեմբերյան աղետի՝ երկրաշարժի զոհերի հիշատակը: Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար, ամենօրյա աշխատանքով ու նվիրումով, հույսով ու հավատով կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը, որը կանգուն կլինի ցանկացած արհավիրքի առջև»,– նշել է Արմեն Սարգսյանը:

Հավելենք, որ այսօր Ազգային ժողովի այսօրվա նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ։

Սպիտակի ավերիչ երկրաշարժից արդեն անցել է 33 տարի: Միայն պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամ է դարձել, ավելի քան 500 հազար մարդ զրկվել է տնից, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ