«Ալֆայի Չիկոն» և Արմեն Անդրեասյանը կկալանավորվեն
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և մյուսների գործով մեղադրյալներ Արմեն Անդրեասյանը և ԱԱԾ փոխգնդապետ, ԶՄՊԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար «Ալֆայի Չիկոն»՝ Արամ Գասպարյանը կկալանավորվեն։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց դատախազության բողոքը՝ բեկանելով նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, քրեական գործը՝ դատաքննության նախապատրաստելիս քննել է Մանվել Փարամազյանի, Արամ Գասպարյանի և Արմեն Անդրեասյանի խափանման միջոցի հարցը։ Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ, իսկ Գասպարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Ինչ վերաբերում է Անդրեասյանին, ապա նրա նկատմամբ նախաքննության ավարտական փուլում նախաքննական մարմնի կողմից գրավ էր կիրառվել՝ 20 մլն դրամի չափով, սակայն Անդրեասյանը հնարավորություն չի ունեցել վճարելու գրավի չափը, դատարանն էլ որոշել է գրավի չափ սահմանել 5 մլն դրամը, թեև դատախազը պահանջում էր կալանավորել վերջինիս։ Դատախազությունը վերաքննիչ բողոքներ է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կրկին կալանավորել Գասպարյանին և Անդրեասյանին։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Վերաքննիչ դատարանն այսօր բավարարեց դատախազության բողոքը՝ կայացնելով Անդրեասյանին և Գասպարյանին կալանավորելու որոշում։ Դատավոր Արմեն Դանիելյանի կողմից որոշումը հրապարակելուց հետո ամբաստանյալները հայտարարեցին՝ ուրիշ բան չէին էլ սպասում։ Դանիելյանի որոշումը բուռն արձագանք ստացավ նաև դատական նիստերի դահլիճում գտնվող քաղաքացիների շրջանում, վերջիններս Դանիելյանի որոշման հրապարակումը լսելուց հետո բացականչեցին՝ «Ով ես դու, անամոթ»։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր թափ հաղորդվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Սյունիքի համայնքապետերի նկատմամբ։ Քաջարանի համայնքապետի բնակարանում հուլիսի 8-ին խուզարկություն իրականացվեց, ինչից հետո՝ ժամը 11։15-ի սահմաններում նա բերման ենթարկվեց Երևան՝ ԱԱԾ ներկայացվելու համար, սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտ է ներկայացվել միայն հուլիսի 9-ին՝ ժամը 01։24-ին։ Համենայն դեպս՝ այդ ժամին է կազմվել ձերբակալման արձանագրությունը։ Հուլիսի 10-ին Մանվել Փարամազյանը կալանավորվել է։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (երկու դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասի (չորս դրվագ) հատկանիշներով։
Այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է ևս վեց անձ, այդ թվում՝ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանը, որն ավելի հայտնի է Ալֆայի Չիկո անունով։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի, 38-308-րդ հոդվածի 1-ին մասի, 144-րդ հոդվածի (երկու դրվագ) հատկանիշներով։ Նշված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 14:19
Азербайджан в нарушение международного гуманитарного права проводит инсценированные судебные процессы над гражданскими пленными и бывшим военно-политическим руководством Арцаха. Об этом на зимней сессии ПА ОБСЕ заявил депутат от блока «Армения» Лилит Галстян. Она заметила, что право на юридическую защиту этих людей было серьезно нарушено.
-
2025-02-22 12:35
Очевидно, что цель уголовного преследования в отношении Эдгара Казаряна - заставить замолчать его в публичных выступлениях общественно-политического характера, причем путем открытого злоупотребления частью 2 статьи 490 УК Республики Армения, написал бывший омбудсмен Арман Татоян.
-
2025-02-22 12:33
Такие положения не обсуждаются в мирном договоре. Об этом заявил вице-спикер парламента Армении Рубен Рубинян, комментируя заявления из Азербайджана о том, что одна из двух несогласованных статей армяно-азербайджанского мирного договора касается «Зангезурского коридора», а другая – конституции.
-
2025-02-22 12:31
«Гражданский договор» обратилась к криминальным авторитетам и крупным бизнесменам, чтобы обеспечить свою победу на выборах в общинах Гюмри и Паракар, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники.