«Համարում եմ, որ գերիներն արդեն չկան». սկանդալային տեսանյութ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում մի տեսանյութ է հրապարակվել, որտեղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն աղմկահարույց հայտարարություն է անում գերիների մասին։
Ի դեպ, տեսանյութը դիտելուց պարզ է դառնում, որ այն արվել է գաղտնի` առանց ԱԺ նախագահի իմացության։
«Մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, սակայն այդ գերիներին ես համարում եմ, որ արդեն իրենք չկան։ Երբ տեռորիստն ինքնաթիռ է վերցնում, Իսրայելը չի բանակցում տեռորիստի հետ, խփում է այդ ինքնաթիռը»,–ասում է Սիմոնյանը։
ԱԺ նախագահը, կարծես, ինչ–որ կոնկրետ դեպքի մասին է խոսում, քանի որ դիմացինին հարցնում է` գիտի՞, թե ովքեր են «այդ գերիները»։ Սիմոնյանի խոսքով` դրանք այն մարդիկ են, որոնք զենքը վայր են դրել, փախել և մոլորվել։
«Ես սա բարձր չեմ կարող ասել։ Գերիների ծնողներն էլ գիտեն, որ այդ մարդիկ դասալքություն են արել` իրենք զենքը դրել և փախել են` հայտնվելով գերության մեջ»,–ասում է Սիմոնյանը։
Հավելենք, որ տեսանյութում հատվածաբար է ներկայացվում Սիմոնյանի խոսքը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 12:26
Руководитель общины Арзни (Котайкская область) Феликс Мирзоев освобожден из-под стражи, сообщили Sputnik Армения в Следственном комитете РА.
-
2025-06-10 12:25
Тюрколог Варужан Гегамян заявил, что на фоне атак премьер-министра РА Никола Пашиняна на Армянскую Апостольскую Церковь в Нахичеване проводятся азербайджано-турецкие военные учения.
-
2025-06-10 12:14
Спустя 4 года уголовное дело профессора Армена Чарчяна наконец-то завершилось, и увенчалось успехом. Об этом на своей странице в Facebook написал адвокат Эрик Алексанян.
-
2025-06-10 11:28
Никол Пашинян начинает очередную сенсационную кампанию, на этот раз против Армянской апостольской церкви и Католикоса всех армян. Об этом пишет газета «Жоховурд», развивая тему.