Սիմոնյանը փորձում է արդարանալ, մեկնաբանելով գաղտնի տեսագրությունը
Բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել իրենց զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։ Այսօր ՀՀ ԱԺ–ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով իր աղմկահարույց հայտարարության մասին լրագրողների հարցերին։
«Այն մարդիկ, որոնք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, չեն պահել իրենց դիրքը և հանձնվել են գերի։ Ես նաև տեսնում եմ, որ «հերոս» բառն այսօր արժեզրկվել է բոլորի նկատմամբ հավասար սանդղակ կիրառելու պատճառով։ ՀՀ բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք մեր հպարտությունն են, բայց, ցավոք, կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունները չեն կատարել ու հայտնվել են գերության մեջ»,– ասաց Սիմոնյանը` մեկնաբանելով համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ ինքը հայտարարում է, թե զենքը վայր դրած գերիներն «արդեն չկան»։
«Դա նորմալ է, երբ որ դու զենքը ձեռքիդ սահման ես պաշտպանում, ու զենքը ցած ես դնում, դու քրեորեն պատասխանատվության ես ենթարկվում»,– ասաց Սիմոնյանը` հավելելով, որ այդ օրենքը գործում է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում։
Ինչ վերաբերում է տեսանյութում իր հնչեցրած արտահայտությանը, թե իր համար «այդ գերիներն արդեն չկան», Սիմոնյանը հայտարարեց, որ տեսանյութը մոնտաժված է, ու իր խոսքը կիսատ է ներկայացված։
«Խոսքը վերաբերում է բանակցություններում, տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշմանը»,– ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով կատարված տեսանկարահանմանը` Սիմոնյանը նշեց, որ շատ ցավում է, երբ հայրենակիցները ներկայանում են որպես աջակից, խնդրում են մի քանի հարցի պատասխանել, իսկ հետո ինքը նկատում է, որ իրեն գաղտնի տեսանկարահանում են։
«Մի աղջիկ կար, անունը, եթե չեմ սխալվում, Հասմիկ էր, ընթացքում ես նկատեցի, որ նա հեռախոսն այսպես պահած նկարում է, ասացի` խնդրում եմ չնկարահանես, որովհետև մենք զրույցի ենք բռնվել, որը ես չեմ ուզում հրապարակային ասել։ Ինքը ասաց` չէ, չէ, ինչ եք ասում, չեմ նկարում։ Ես չեմ ուզում ասել, թե դա ինչ է»,– ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նաև հայտարարեց, որ նման իրավիճակները օգտագործվում են ՀՀ շահերը հետ մղելու համար ու ենթակա են պատասխանատվության։
Սիմոնյանը նաև հերքեց լուրերն այն մասին, որ Սյունիքում վերջին լայնածավալ հարձակման ժամանակ ՀՀ բանակին հրահանգված է եղել չկրակել։
«Որևիցե դեպք չկա, երբ մեր բանակը դիմել է ինչ–որ կարիքով ու մեր կառավարությունը դա չի բավարարել, որևիցե տեղ չկա, որ մեր զինվորները չեն ունենում զենք, չեն ունենում անհրաժեշտ բոլոր պարագաները»,– ասաց Սիմոնյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք` համացանցում հայտնվել է Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութ, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.