Ադրբեջանցիները դիտավորությամբ են կրակել տան ուղղությամբ. ՔԿ–ն վարույթ է ընդունել քրգործը
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում տեղակայված տան ուղղությամբ կրակահերթեր արձակելու և և երկու կամ ավելի անձանց սպանելու փորձ կատարելու առնչությամբ հարուցված քրգործը։ Տեղեկությունը հայտնում են Արցախի քննչական կոմիտեն։
Դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 13-ին` ժամը 02:00-ից մինչև 04:00-ի սահմաններում։
Ադրբեջանի զինված ուժերի անհայտ զինծառայողը/ները/ ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ կրակահերթեր են արձակել Մ.Ա.-ին պատկանող բնակելի տան ուղղությամբ, բայց չեն հասցրել ավարտին հասցնել հանցագործությունը, քանի որ Մ.Ա.-ն և նրա ընտանիքի անդամները տան մյուս սենյակում են եղել։
Քրեական գործ է հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձի սպանության փորձ) և 14-րդ կետերով (նույն արարքը` ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով):
Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.