Լավրովն Ուկրաինայի ղեկավարության վերջին հայտարարություններն անվանել է «գիտակցության հոսք»
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի ղեկավարության վերջին հայտարարություններն անվանել է «գիտակցության հոսք»՝ նշելով, որ Կիևն իր դիրքորոշումն օրական մի քանի անգամ փոխում է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լավրովը նշել է․ «Ուկրաինայի ղեկավարության կազմում որքան մարդ, այնքան՝ կարծիք, և նրանցից յուրաքանչյուրը կարող է օրական մի քանի անգամ փոխել իր կարծիքը»։
«Եվ նույն ինքը՝ պարոն (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկին, և նրա նախարարը…։ Ահա նրանք ունեն պաշտպանության նոր նախարար (Ալեքսեյ Ռեզնիկով), որը փոխվարչապետ էր։ Երեկ, կարծես, ասաց, որ Ուկրաինան պետք է հրավիրի կամ արդեն հրավիրել է անգլիացիների, կանադացիների և ամերիկացիների Դոնբաս՝ առաջնագիծ։ Երկու ժամ անց նա ասաց, որ չեն հրավիրի։ Ըստ ամենայնի՝ ավագ ընկերները նրան բացատրեցին, որ արդեն չափն անցել է»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ նման գործընթացներն անվանելով գիտակցության հոսք։
Ավելի վաղ՝ կիրակի, Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան, Կանադան և Միացյալ Նահանգները պետք է իրենց զորքերը տեղակայեն երկրի այն տարածքներում, «որոնք կարող են դառնալ առաջնագիծ Ռուսաստանի լայնածավալ հարձակման դեպքում»։ Ավելի ուշ Ռեզնիկովն ինքն իրեն ուղղել է՝ ասելով, որ Ուկրաինային «ամերիկացի զինվորներ պետք չեն, իրենց պետք է զենք» և այլն, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.