«Հայաստան» դաշինքը կասեցնում է մասնակցությունը միջազգային կազմակերպություններին
ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին։ Այս մասին տեղեկանում ենք դաշինքի Facebook-ի պաշտոնական էջից։
«Օգոստոս ամսից ձևավորվել են Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունները, որոնց մեջ ընդգրկված են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Մինչ օրս, ըստ էության, այդ աշխատանքներին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել, քանի որ ակնհայտ ապօրինի կալանավորված են»,– նշում են «Հայաստան» դաշինքից և հավելում, որ չեն կարող լինել փաստացի տարբեր կարգավիճակ ունեցող պատգամավորներ։
Մասնակցությունը կասեցնում են այնքան ժամանակ, մինչև «Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքները և սահմանափակումները չհանվեն:
Դաշինքից հայտնում են, որ խոչընդոտված է պատգամավորների սահմանադրական գործունեությունը:
«Նշված դատավարական գործողություններից յուրաքանչյուրն ունի բացառապես քաղաքական բաղադրիչ, զուրկ է իրավական որևէ հիմքից և պահպանվում է մինչ օրս: Այս իրավիճակն աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում և վկայում է, որ Հայաստանն այլևս ժողովրդավարական-իրավական պետություն չէ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշված որոշման մասին կիրազեկվեն նաև միջազգային համապատասխան կազմակերպությունները, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 11:07
Глава Совета Федерации РФ накануне прибыла в Ереван с официальным визитом во главе внушительной делегации.
-
2025-06-06 11:03
Член Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Артак Закарян прокомментировал заявления министра иностранных дел Арарата Мирзояна.
-
2025-06-06 11:02
Президента США Дональда Трампа следует подвергнуть процедуре импичмента, его место должен занять вице-президент Джей Ди Вэнс, говорится в публикации в X, с которой согласился миллиардер Илон Маск.
-
2025-06-06 11:00
Делегация во главе с председателем Совета Федерации России Валентиной Матвиенко в пятницу посетила парк Победы в Ереване, где возложила венок и цветы к Вечному огню, почтив память погибших в Великой Отечественной войне.