Գործատուն կարող է ՊՇՌ թեստ չներկայացնելու կամ չպատվաստվելու համար աշխատողին հանել գործից
Գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե վերջինս ՊՇՌ թեստ չներկայացնի կամ չպատվաստվի։
«Աշխատանքային օրենսգրքում» ու «Հանրային ծառայությունների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
«Եթե աշխատողը չի ներկայացնում թեստավորման կամ պատվաստման մասին փաստաթուղթը, գործատուին իրավունք է տրվում չթույլատրել ներկայանալ աշխատանքի վայր, նաև չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ, և այդպես 10 աշխատանքային օր կամ հերթափոխ չներկայանալու դեպքում գործատուն իրավունք է ձեռք բերում աշխատողին աշխատանքից ազատելու։ Նույն պատճառով 3 ամսվա ընթացքում 20 աշխատանքային օրվա բացակայությունը ևս գործատուի համար իրավունք է հանդիսանում աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու»,– նախագիծը ներկայացնելիս ասաց փոխնախարարը։
Նա նաև հայտնեց, որ այդ օրերը չեն կարող հաշվարկվել որպես արձակուրդ կամ աշխատանքային ստաժ։ Գործատուն պարտավոր է իր որոշման մասին 3 օր առաջ տեղյակ պահել աշխատողին։ Գործատուի պարտավորությունների մեջ ամրագրվել է նաև աշխատավայրում հակահամաճարակային կանոնների ապահովումը։
Ի դեպ, առաջարկվող կարգավորումները չեն տարածվելու որոշ պետական ու հանրային պաշտոնյաների նկատմամբ։ Դրանք են` հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, վարչապետը, համայնքի ղեկավարները և համայնքի ավագանու անդամները, մարդու իրավունքների պաշտպանը, Սահմանադրական դատարանի դատավորները, անկախ պետական մարմնի անդամները, ինքնավար մարմնի անդամները, Վիճակագրության պետական խորհրդի անդամները, Վճռաբեկ, Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանի դատավորները, գլխավոր դատախազը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).