Ընդդիմություն․ Իրավական գործընթացներ կնախաձեռնենք Սիմոնյանին պաշտոնանկ անելու համար
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը գործընթացներ է նախաձեռնելու, որպեսզի ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնանկ արվի։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` անդրադառնալով այսօր հրապարակված աղմկահարույց տեսագրությանը։
Հայտնել էինք, որ համացանցում հայտնվել է Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութ, որտեղ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։
«Հարց է առաջանում` Ալեն Սիմոնյանի հայտարարությունը միայն իր անձնական դիրքորոշո՞ւմն է, թե՞ ՔՊ–ի փաստացի դիրքորոշումը։ Եվ հիմա, քանի որ գերիների հարցն իրենց համար գոյություն չունի, անընդհատ ձգձգում են այն քննարկելը հրապարակավ, կամ էլ փակ քննարկումներ են անում։ Սակայն հայ հասարակությունը պետք է հասկանա` իշխանության աշհամար գերիների հարց գոյություն ունի՞, թե՞ ոչ»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` քաղաքակիրթ հասարակություններում նման հայտարարության համար պետք է հրաժարական ներկայացներ։
Հարցին, թե պահանջելու են, որպեսզի Սիմոնյանը պաշտոնա՞նկ արվի` ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ այդ հարցն իրենց օրակարգում է և իրավական գործընթացներ են նախաձեռնելու։
Ի դեպ, «Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է իր առաջարկած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» թեմայով հրատապ քննարկումը:
Գրիգորյանը նշեց` բոյկոտել են, քանի որ այնտեղ վարչության պետերի մակարդակով է ներկայություն ապահովվել, իսկ իրենք պահանջել էին վարչապետի, ԱԱԾ տնօրենի և պաշտպանության նախարարի ներկայությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: