Последние новости

Ծեծ և հայհոյանք ԱԺ-ում. Իշխանական պատգամավորները ծեծել են ընդդիմադիրների օգնականներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լարված իրավիճակ է ստեղծվել։

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաև Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում է, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որևէ կերպ չեն միջամտել։

Նրա խոսքով՝ մասնավորապես, ծեծի են ենթարկվել Արմենուհի Կյուրեղյանի, Թադևոս Ավետիսյանի և Իշխան Սաղաթելյանի օգնականները, այդ թվում Գերասիմ Վարդանյանը։

ՔՊ–ի կողմից դեռևս ոչ մի պարզաբանում կատարվածի առնչությամբ չի հնչել։ Քիչ առաջ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ եկավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ