Վարդևանյան․ ՔՊ-ականները հրավիրել են սուրճ խմելու, 20 հոգով ներխուժել են ու սկսել հարվածել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին հրավիրել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի սենյակ` սուրճ խմելու, ինչից հետո մոտ 20 հոգով ներխուժել են ու սկսել հարվածել։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը` անդրադառնալով այսօր ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքին։
««Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները, փորձագետները ժամը 14։30-ի սահմանում որոշակի բանավեճ են ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորի հետ, որը կարծես թե հարթվել է միմյանց ձեռք են սեղմել և անցել առաջ։ Որևէ վեճ այդտեղ չի եղել», - պատմեց Վարդևանյանը՝ ավելացնելով, որ այդ պատգամավորները եղել են Հրաչյա Հակոբյանը և Սիսակ Գաբրիելյանը։
Դրանից կարճ ժամանակ անց, պատգամավորի խոսքով, իրենց գործընկեր Սևակին հրավիրել են սուրճ խմելու։
«Տեղեկությունը նախնական է, և հրավիրողը կարծես թե Ռուբինյանի աշխատակազմից է եղել։ Գերասիմին ևս հրավիրել են` ասելով, թե արի, սուրճ ենք ուզում հյուրասիրել։ Տղաներին միացել է նաև Տարոնը։ Սուրճ չի եղել, բնականաբար, որովհետև խոսքը նախապես պլանավորած գործողության մասին է։ Երեքին հրավիրելուց հետո ներխուժել են մոտ 20 հոգի, դրանց մեջ մի շարք պատգամավորներ, և սկսել են հարվածել տղաներին», -ասաց Վարդևանյանը։
Նա պատգամավորների անուններ չնշեց, բայց ասաց, թե նրանք նույն այն անձինք, որոնք մի քանի ամիս առաջ ԱԺ նիստերի դահլիճում խուլիգանություն էին դրսևորել։
Վարդևանյանի խոսքով` տղաները մարմնական վնասվածքներ ունեն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.