Հաագայի միջազգային դատարանը Հայաստանին պարտավորեցրել է կանխել ադրբեջանցիների դեմ ատելության հրահրումը
Հաագայում գտնվող ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հայաստանից պահանջել է միջոցներ ձեռնարկել ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար, ասել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։
«Հայաստանը, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան, պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության հրահրում, այդ թվում՝ իր տարածքում գտնվող կազմակերպությունների և անհատների կողմից», - ասել է դատավորը՝ հրապարակելով Երևանի դեմ Բաքվի հայցի վերաբերյալ որոշումը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանից պահանջել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար, հայտարարել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։
Սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:
Այնուհետև Ադրբեջանն էր հայց ներկայացրել Հայաստանի դեմ Միջազգային դատարան` Հայաստանի կողմից ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համակարգված խախտումների հիմքով, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.