Պուտին․ ՌԴ-ին երաշխիքներ են հարկավոր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը լրջորեն շահագրգռված է հուսալի երաշխիքներ ստանալու հարցում, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումն արևելյան ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Բանակցությունների ընթացքում Բայդենը շեշտադրել է ուկրաինական սահմանների մոտ ռուսական զորքերի տեղաշարժերի «սպառնացող» բնույթը։
«Վլադիմիր Պուտինն ի պատասխան ընդգծել է, որ պետք չէ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա, քանի որ հենց ՆԱՏՕ-ն է վտանգավոր փորձեր ձեռնարկում ուկրաինական տարածքի յուրացման համար և մեծացնում ռազմական ներուժը ՌԴ–ի սահմանների մոտ», - ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Այդ իսկ պատճառով Ռուսաստանը լրջորեն շահագրգռված է, որ հուսալի, իրավաբանորեն ամրագրված երաշխիքներ ստանա, որոնք կբացառեն արևելյան ուղղությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու Ռուսաստանին սահմանակից պետություններում հարվածային հարձակողական սպառազինությունների տեղակայումը։
Նշենք, որ Պուտինի և Բայդենի բանակցություններն ընթացել են առցանց ձևաչափով և շարունակվել շուրջ երկու ժամ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի թեման, անդրադարձել կիբեռանվտանգությանը, ռազմավարական կայունությանը, խոսել Իրանի մասին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.
-
2025-06-16 19:47
Израильский удар по больнице в западном иранском городе Керманшах является нарушением международного права и военным преступлением. Как передает Арменпресс, об этом сообщил представитель МИД Ирана Эсмаил Багаи на платформе социальных сетей X.