ՀԱՊԿ ներկայացուցիչները ծանոթացել են Լիբանանում հայ խաղաղապահների առաքելությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության և միավորված շտաբի ներկայացուցիչները դեկտեմբերի 5-9-ը Լիբանանում են՝ ծանոթանալու համար ՄԱԿ հովանու ներքո UNIFIL խաղաղապահ առաքելությանը, ասվում է ՀԱՊԿ կայքում։
ՄԱԿ առաքելությանը մասնակցում են ՀԱՊԿ մասնակից երեք երկրների՝ Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի զորակազմերը։ ՀԱՊԿ-ում ներկայում ակտիվորեն վարվում է ՀԱՊԿ խաղաղապահ պոտենցիալի՝ ՄԱԿ խաղաղապահ գործունեությանը ներկառուցման աշխատանք, սա կազմակերպության առաջնահերթ ուղղություններից է։ Ուղևորության հիմնական նպատակը ծանոթացումն է UNIFIL առաքելության գործունեությանը, բազմազգ խաղաղապահ զորակազմերի կողմից խաղաղապահ խնդիրների կատարման առանձնահատկությունների ուսումնասիրումը, ասվում է հաղորդագրությունում։
Այցի շրջանակում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ ՄԱԿ առաքելության ղեկավարի պաշտոնակատար Ջեկ Խրիստոֆիդեսի, ինչպես նաև Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր ուժերի շտաբի պետ, բրիգադի գեներալ Յուբեր Գոմարի հետ։ Կողմերը կարծիքներ փոխանակեցին խաղաղապահության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունների մասին։
ՀԱՊԿ ներկայացուցիչները կայցելեն նաև խաղաղապահ զորակազմեր, այդ թվում ձևավորված Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի զինծառայողներից։ Խաղաղապահ առաքելության և խաղաղապահ զորակազմերի սեկտորների հրամանատարության հետ նախատեսված է խորհրդակցությունների և փորձի փոխանակման անցկացում այն հարցերի վերաբերյալ, որոնք գործնական հետաքրքրություն են ներկայացնում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.