«Էդ դասալիքը սահմանի տեղը գիտի». Բողոքի ակցիա ԱԺ շենքի մոտ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք նախօրեին բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության մոտ, նաև փակել էին Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող և կառավարության շենքին հարող հատվածը, այսօր առավոտից Ազգային ժողովի շենքի մոտ են և շարունակում են իրենց բողոքի ակցիան:
Նրանք պահանջում էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա և պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար:
Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին՝ ասաց. «Էդ դասալիքը տեղյա՞կ է սահմանների վիճակից, մի օր եղած կա՞ առաջնագծում, որ էսօր մեր երեխեքին դասլիք է ասում: Ընդհանրապես սահմանի տեղը գիտի»:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ նախօրեին «Դեժավյու» տելեգր ամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»: Ավելի ուշ ԱԺ նախագահի խոսնակը հրապարակել է զրույցի ամբողջական սղագրությունը, ըստ որի և շրջանառվող ավելի ընդարձակ տեսանյութի՝ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով գերիների հարցին, ասել է.
«Եթե ես հիմա պետք է էդ գերիների պատճառով պիտի Սյունիք կորցնեմ, եթե ես պիտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան: Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփումա էդ ինքնաթիռը: Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչա դրած, իսկ մյուսի վրա ինչա դրած: Այո, բնականաբար, մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը պատանդ դնենք: Իսկ գիտե՞ս, թե ովքեր են էդ գերիները: Էդ էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել են, մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Իրենք զենքը դրել և փախել են: Հայտնվել են գերության մեջ: Բնականաբար, մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Էս մեր մեջա մնում, սա չբարձրաձայնեք խնդրում եմ ձեզ: Ես սա բարձրաձայն չեմ ասի, որովհետև նախ ծնողներին կվիրավորեմ և այլն, և այլն… Բայց մենք պետքա հասկանանք…»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.