Երկարաձգվում է ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերի տրամադրման ժամկետը
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը դեկտեմբերի 7-ի ԱԺ նիստում քննարկել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
Ըստ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի՝ նախաձեռնության նպատակն է լուծել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները և համապատասխանեցնել միևնույն ոլորտը կանոնակարգող իրավադրույթները:
Առաջարկվող փոփոխություններով մինչև 16 տարեկան և 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն մինչև նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման, ինչպես նաև օրենքի համապատասխան հոդվածներով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության նախարարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաև այլ ժամկետով՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Նախաձեռնությամբ երկարաձգվում է ՀՀ քաղաքացիներին ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերի տրամադրման ժամկետը՝ 2022 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Արա Ֆիդանյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:
Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը և կոչ արել կողմ քվեարկել նախաձեռնությանը, տեղեկացնում է Factor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.