Կառավարությունը հրաժարավում է տվյալներ տրամադրել ԶՊԿ-ի կասկածելի գործարքի վերաբերյալ
«Մենք բավարար ինֆորմացիա չունենք, որպեսզի եզրահանգումներ անենք, բայց պահանջել ենք այդ փաստաթուղթը և մեզ չի տրամադրվել»,- ասուլիսում պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործարքն ու 15 տոկոս բաժնետոմսերը կառավարությանը նվիրելը, արդյո՞ք կոռուպցիոն ռիսկեր չկան այդ գործարքում, ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:
Նա հստակեցրեց, որ անհրաժեշտ փաստաթղթերը պահանջել են կառավարությունից և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» և պատշաճ պատասխան չեն ստացել:
«Ամենայն հավանականությամբ, մենք դատական կարգով կբողոքարկենք ինֆորմացիայի չտրադրումը»,- ասաց Սոնա Այվազյանը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 30-ին հայտնի էր դարձավ, որ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի 60 տոկոսը ու ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15 տոկոսը նվիրել ՀՀ կառավարությանը։
Հիշեցնենք նաև՝ ավելի վաղ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասել էր, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 60% բաժնետոմսերի փոխանցումը Ռոման Տրոցենկոյին թափանցիկ ձևով չի իրականացվեց և հետագայում էլ պարզաբանումներ չտրվեցին։
«Անհասկանալի է, թե ինչու «Գեոպրոմայնինգ»-ն այդպես բարի գտնվեց և բաժնետոմսերի 15 տոկոսը պետությանը նվիրատվություն արեց։ Պետությունն էլ դա արդարացրեց նրանով, որ ավելի մեծ կլինի պետության դերակատարումը և՛ շահույթի բաշխման, օգտագործման, և՛ կոմբինատի հետագա զարգացման հարցերում։ Ֆորմալ տեսանկյունից նպատակը վատը չէ, բայց խնդիրն այն է, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը:
Սա իշխանության կենտրոնացման ևս մեկ փաստ է, որ չգիտես ինչու հենց վարչապետի աշխատակազմին են տալիս։ Ամեն ինչ կենտրոնանում է վարչապետի աշխատակազմի ձեռքում։ Եթե այսպես շարունակվի, նախարարությունների կարիք էլ չի զգացվի կդառնան վարչապետի աշխատակազմի վարչություններ»,-նշել էր Վարուժան Հոկտանյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 15:56
Армения может выйти из Организации Договора о коллективной безопасности (ОДКБ) в феврале 2026 года, сообщает онлайн-ресурс hraparak.am, ссылаясь на свои источники.
-
2025-07-18 15:53
Перспективы разблокирования транспортных коммуникаций в регионе обсудили вице-премьер Армении Мгер Григорян и посол Ирана Мехди Собхани.
-
2025-07-18 15:50
«Правящая партия «Грузинская мечта», будучи «политической командой, подотчетной грузинскому народу и ответственной за мир и стабильность», выступила с заявлением, где в очередной раз «подробно разъяснила общественности скрытые и не видимые на поверхности политические мотивы враждебной кампании против Грузии», - говорится в заявлении партии, которое зачитал премьер-министр Ираклий Кобахидзе.
-
2025-07-18 15:47
Первый вице-премьер правительства Азербайджана Ягуб Эюбов не приедет в Москву на заседание Экономического совета Содружества независимых государств (СНГ). Об этом изданию Trend сообщил осведомленный источник.