GITIS-fest-ի ժյուրիի հատուկ մրցանակը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին
Մոսկվայում տեղի է ունեցել Դիպլոմային ներկայացումների 1-ին միջազգային ուսանողական փառատոնը՝ GITIS-fest-ը, որին մասնակցել են 6 երկրների 15 թատերական համալսարաններ։ Այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի՝ ԳԻՏԻՍ-ի մամուլի ծառայությունից։
«Լավագույն ներկայացումը Բորիս Շուկինի անվան թատերական ինստիտուտի «Սեր. Մահ. Սեր» բեմադրությունն էր»,- նշել են մամուլի ծառայությունում։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակ են ստացել երկու երիտասարդ դերասանուհիներ՝ Բորիս Շուկինի անվան թատերական ինստիտուտի ուսանողուհի Էրիկա Բաբյակը «Սեր. Մահ. Սեր» ներկայացման մեջ Ագրաֆենայի դերի համար և Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտի ուսանողուհի Աննա Դենիսովան։
«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող են ճանաչվել ևս երկու ուսանողներ՝ Ալեքսեյ Կրուչինինը Ալեքսանդր Օստրովսկու «Անտառ» բեմադրության մեջ մարմնավորելով Նեշաստլիվցևի կերպարը, ինչպես նաև Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոցի սան Իլյա Վինսը, ով ներկայացել է Նիկոլայ Էվրեյնովի պիեսի հիման վրա բեմադրված «Ամենակարևորը» ներկայացման մեջ միանգամից կերտելով մի քանի դերեր՝ բժիշկ Ֆրեգոլի, Շմիթ, գուշակ և վանական։
Նշվում է նաև, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Երեք քույրեր» ներկայացումը՝ «Լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին։
Փառատոնն անցկացվել է առցանց՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը, որին մասնակցել են Հայաստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Սերբիայի, Խորվաթիայի և Ռուսաստանի թատերական բուհերը։ Ավելի քան 3,5 հազար հանդիսատես ուսանողական ներկայացումները տեսել է վիրտուալ թատրոնի տարածքում, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 05:44
Отказ армянских властей от продвижения темы международного признания Геноцида армян может привести к новым преступлениям против армянского народа. Об этом в интервью Sputnik Армения заявил эксперт по международному праву, бывший депутат Тарон Симонян.
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.