Последние новости

Ադրբեջանի ԱԳՆ. 2022 թվականին Ադրբեջանը երկու հայց կներկայացնի ընդդեմ Հայաստանի

Հաջորդ տարի Ադրբեջանը Հայաստանի դեմ երկու հայց կներկայացնի երկու կոնկրետ ուղղություններով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, փոխանցում է Trend-ը։

«Մեկ հայցը վերաբերելու է շրջակա միջավայրին հասցված վնասի չափին։ Եվ, բնականաբար, մի շարք կոնվենցիաների շրջանակում նախատեսվում է բարձրացնել ազատագրված տարածքներում շրջակա միջավայրին վնաս պատճառելու հարցը։ Երկրորդը վերաբերելու է բնական ռեսուրսներին։ Փաստեր են հավաքվում օկուպացիայի ժամանակ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքներում բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման և շահագործման մասին, և մենք պատրաստվում ենք այդ կապակցությամբ դատական ​​հայց ներկայացնել»,-ասել է Մամեդովը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ