Ֆրենկ Փալոնե․ Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը
Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը, ինչը հատկապես արդիական է դարձնում այս փոփոխությունները։ Այս մասին հայտարարել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։
Պետական պաշտպանության մասին օրենքում (NDAA) Փալոնեի ուղղումն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից։
Ուղղումը կնպաստի ամբողջ աշխարհում մարդու իրավունքների առաջխաղացմանը՝ Պաշտպանության նախարարությունից պահանջելով վերանայել առկա պահանջները՝ կապված անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերին մասնակցող օտարերկրյա ազգային անվտանգության ուժերի համար մարդու իրավունքների ուսուցման անցկացման հետ։
Այն նաև կոչ է անում վերանայել ԱՄՆ Պաշտպանության նախարարության տվյալների հավաքագրման (DOD) գործող պրակտիկան և ընթացակարգերը՝ մարդու իրավունքների ուսուցման ծրագրերի գնահատման և մոնիթորինգի համար։ Փոփոխությունը կապահովի ԱՄՆ օրենսդրության պահպանումը, որով արգելվում է միջոցների օգտագործումն օտարերկրյա այն անվտանգության ուժերին օգնելու համար, որոնք թույլ են տալիս մարդու իրավունքների կոպիտ խախտումներ:
NDAA-ն ներառում է նաև կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից ներկայացված ուղղման ձևակերպումը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պատանդ պահել:
Փոփոխությունը նաև պահանջում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը զեկուցի 44-օրյա պատերազմի մասին, որը նախաձեռնել են ադրբեջանական և թուրքական ուժերը 2020 թվականի աշնանը։ Զեկույցը կներառի նաև հակամարտությունում կիրառվող ԱՄՆ սպառազինության համակարգերի կամ տեխնոլոգիաների գնահատականը և հակամարտությունում օտարերկրյա խաղացողների ներգրավվածության նկարագրությունը, որոնք ակտիվորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից, և 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ ռազմական գործողությունների վերջ դրած հայտարարության ցանկացած խախտում։
«Միացյալ Նահանգները երկար ժամանակ ծառայել է որպես փարոս յուրաքանչյուրի իրավունքների համար՝ անկախ ռասայից, կրոնից, էթնիկ կամ ազգային պատկանելությունից։ Մենք պետք է շարունակենք օրինակ ծառայել»,-ասել է Փալոնեն։ «Իմ ուղղումը հստակ ազդանշան է, որ Միացյալ Նահանգները լուրջ է վերաբերվում իր ժողովրդավարական նորմերին և խաղաղությանը նվիրվածությանը։
Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը, ինչը հատկապես արդիական է դարձնում այս փոփոխությունները։ Միացյալ Նահանգները չպետք է աջակցի և հրահրի անխոհեմ ավտոկրատ պետությունների՝ մարդու իրավունքների ոլորտում սարսափելի ցուցանիշներով։ Մեր ջանքերի շնորհիվ պաշտպանության նախարարությունն այժմ պարտավոր է իրականացնել մանրակրկիտ հետաքննություն, որը ուշադրություն կդարձնի անցյալ տարվա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների կոպիտ խախտումներին և կկենտրոնանա Հայաստանի տարածքում Ադրբեջանի մահաբեր գործողությունների վրա, որոնք դեռ շարունակվում են։ Այս զեկույցի տվյալները մեզ կօգնեն ի վերջո վերջ դնել Ալիևի արյունոտ ռեժիմին ԱՄՆ ֆինանսավորմանը և փոխարենը կոչ կանեն ուժեղ աջակցություն ցուցաբերել այլ ժողովրդավարական երկրներին, ինչպիսին Հայաստանն է»,-եզրափակել է Փալոնեն, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 09:56
Американские исследователи из Канзасского университета пришли к неожиданным выводам о восприятии времени в зрелом возрасте. В научном журнале Personality and Social Psychology Bulletin (PSPB) были опубликованы результаты масштабного исследования, в котором участвовали 2500 человек. Анализ ответов показал: ощущение, что время ускоряется с возрастом, не связано с однообразием или рутиной. Ключевым фактором оказался личностный рост и насыщенность жизни.
-
2025-06-06 09:09
«В эти дни верховный лидер страны при поддержке своего ближайшего окружения пытается любой ценой сохранить в повестке искусственную антицерковную кампанию, которая останется в нашей новейшей истории как очередной позорный эпизод правления этой власти». Об этом написал иерей Абраам Мартиросян.
-
2025-06-06 09:04
Член Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Артак Закарян прокомментировал заявления министра иностранных дел Арарата Мирзояна.
-
2025-06-06 09:03
Российский военный эксперт Константин Сивков прокомментировал Alpha News антироссийские шаги президента Азербайджана Ильхама Алиева и новые заявления Баку о «Западном Азербайджане». По мнению эксперта, антироссийские действия Азербайджана продиктованы мощнейшим давлением со стороны Запада.