Последние новости

Ֆրենկ Փալոնե․ Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը

Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը, ինչը հատկապես արդիական է դարձնում այս փոփոխությունները։ Այս մասին հայտարարել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։

Պետական պաշտպանության մասին օրենքում (NDAA) Փալոնեի ուղղումն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից։

Ուղղումը կնպաստի ամբողջ աշխարհում մարդու իրավունքների առաջխաղացմանը՝ Պաշտպանության նախարարությունից պահանջելով վերանայել առկա պահանջները՝ կապված անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերին մասնակցող օտարերկրյա ազգային անվտանգության ուժերի համար մարդու իրավունքների ուսուցման անցկացման հետ։

Այն նաև կոչ է անում վերանայել ԱՄՆ Պաշտպանության նախարարության տվյալների հավաքագրման (DOD) գործող պրակտիկան և ընթացակարգերը՝ մարդու իրավունքների ուսուցման ծրագրերի գնահատման և մոնիթորինգի համար։ Փոփոխությունը կապահովի ԱՄՆ օրենսդրության պահպանումը, որով արգելվում է միջոցների օգտագործումն օտարերկրյա այն անվտանգության ուժերին օգնելու համար, որոնք թույլ են տալիս մարդու իրավունքների կոպիտ խախտումներ:

NDAA-ն ներառում է նաև կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից ներկայացված ուղղման ձևակերպումը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պատանդ պահել:

Փոփոխությունը նաև պահանջում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը զեկուցի 44-օրյա պատերազմի մասին, որը նախաձեռնել են ադրբեջանական և թուրքական ուժերը 2020 թվականի աշնանը։ Զեկույցը կներառի նաև հակամարտությունում կիրառվող ԱՄՆ սպառազինության համակարգերի կամ տեխնոլոգիաների գնահատականը և հակամարտությունում օտարերկրյա խաղացողների ներգրավվածության նկարագրությունը, որոնք ակտիվորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից, և 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ ռազմական գործողությունների վերջ դրած հայտարարության ցանկացած խախտում։

«Միացյալ Նահանգները երկար ժամանակ ծառայել է որպես փարոս յուրաքանչյուրի իրավունքների համար՝ անկախ ռասայից, կրոնից, էթնիկ կամ ազգային պատկանելությունից։ Մենք պետք է շարունակենք օրինակ ծառայել»,-ասել է Փալոնեն։ «Իմ ուղղումը հստակ ազդանշան է, որ Միացյալ Նահանգները լուրջ է վերաբերվում իր ժողովրդավարական նորմերին և խաղաղությանը նվիրվածությանը։

Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը, ինչը հատկապես արդիական է դարձնում այս փոփոխությունները։ Միացյալ Նահանգները չպետք է աջակցի և հրահրի անխոհեմ ավտոկրատ պետությունների՝ մարդու իրավունքների ոլորտում սարսափելի ցուցանիշներով։ Մեր ջանքերի շնորհիվ պաշտպանության նախարարությունն այժմ պարտավոր է իրականացնել մանրակրկիտ հետաքննություն, որը ուշադրություն կդարձնի անցյալ տարվա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների կոպիտ խախտումներին և կկենտրոնանա Հայաստանի տարածքում Ադրբեջանի մահաբեր գործողությունների վրա, որոնք դեռ շարունակվում են։ Այս զեկույցի տվյալները մեզ կօգնեն ի վերջո վերջ դնել Ալիևի արյունոտ ռեժիմին ԱՄՆ ֆինանսավորմանը և փոխարենը կոչ կանեն ուժեղ աջակցություն ցուցաբերել այլ ժողովրդավարական երկրներին, ինչպիսին Հայաստանն է»,-եզրափակել է Փալոնեն, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ