Որ պարագայում Հայաստանը կստանա խաղաղության մանդատը. Պարզաբանում է Մհեր Գրիգորյանը
Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկումներ են իրականացնում բացառապես երկրների իրավազորության ու ինքնիշխանության շրջանակներում ճանապարհների հետ կապված, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Ճանապարհները, որոնք անցնելու են տվյալ երկրներով ու որոնց շուրջ մենք իրականացնում ենք քննարկում, լինելու են տվյալ երկրի իրավազորության ներքո ու ենթակա են լինելու տվյալ երկրի ինքնիշխանության կանոններին: Մենք մինչ օրս քննակում ենք հարցեր», - ասաց նա:
Փոխվարչապետի խոսքով՝ երկաթգծի հետ բավականին ընդհանուր մոտեցումներ կան, որովհետև բանակցությունները Երասխից Հորադիս գծին են վերաբերում:
«Այդ հատվածը ոչ միայն ինքնուրույն հատված է, այլ նաև հնարավորություն է Իրանի հետ կապ ստանալ Երասխից, նաև մի օղակ է, որը կապում է Վրաստանի երկաթգծի հետ. դառնում է տարածաշրջանային նշանակության լուծում», - ասաց Մհեր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այս փուլում Հայաստանի համար ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ տեխնիկական մեկ լուծում գտնեն ու համաձայնեցնեն, որը կունենա տարածաշրջանային նշանակություն:
«Ու այդ պարագայում այն հիմնական խաղաղության մանդատը, որի մասին խոսում ենք, մենք այդ մանդատը կստանանք, որովհետև այդ ենթակառուցվածքի աշխատանքում շահագրգռված կլինեն տարածաշրջանի բոլոր երկրները», - պարզաբանեց ՀՀ փոխվարչապետը:
Նա նշեց, թե ապաշրջափակման գործընթացը պարզ գործընթաց է, որն իրականացվում է տարածաշրջանում որպես հաղորդակցությունների ու տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթաց ու պետք չէ սա կապել սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հետ, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 19:49
Документы, касающиеся уточнения границ между Арменией и Азербайджаном, о судьбе которых высказывался депутат Тигран Абрамян из блока "Честь имею", были переданы в Министерство обороны, сообщает Комитет кадастра.
-
2024-05-01 19:46
В Министерстве обороны Армении опровергли муссируемую информацию о сдаче 2 позиций.
-
2024-05-01 19:44
Верховный представитель Альянса цивилизаций ООН Мигель Анхель Моратинос напомнил Баку о необходимости защиты религиозного наследия.
-
2024-05-01 19:41
Участник 44-дневной войны Ишхан Геворкян с 18:00 часов 1 мая начал 72-часовую сидячую забастовку перед зданием правительства Армении.