Последние новости

Թաթոյանը Ֆրանսիայում ներկայացրել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆրանսիայի Սենատի անդամներին ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացրել է պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումներն ու ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականությունը: Տեղեկությունը Թաթոյանը հայտնել է Facebook-ի իր էջում։

«Ցույց եմ տվել անվտանգության ապառազմական գոտի ստեղծելու հրատապությունը կոնկրետ օրինակներով ու փաստերով։ Նշել եմ, որ ներկայում առաջնահերթ գերակայություն է ՀՀ սահմանային բնակիչների նորմալ կյանքի, իրավունքների ու անվտանգության հրատապ վերականգնումը, քանի որ ադրբեջանական զինված ծառայողների արարքներով, ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ, ամեն օր ոտնահարված են մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքները»,–գրել է Թաթոյանը:

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ լուծումը մեկն է՝ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռանան Հայաստանի գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, ընդ որում, դա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին։

Արման Թաթոյանը մանրամասնել է, որ պետք է լինի ապառազմականացված (անվտանգության) գոտի և դա չի նշանակում, թե այդկերպ միանգամից որոշում են՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է:

Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում:

Այս մոտեցումն ուղիղ բխում է ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից:

Թաթոյանն անդրադարձել է նաև գերիների նկատմամբ Ադրբեջանում իրականացված խոշտանգումներին ու անմարդկային վերաբերմունքին՝ շեշտելով, որ Ադրբեջանում գտնվող հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար են պահում և իրականացնում արհեստական դատավարություններ քաղաքական սակարկությունների համար, ինչը մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտում է, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ