Թրեյսի. ԵՊՀ ամերիկագիտության կենտրոնը կարևոր դեր կխաղա Հայաստանի հետ հարաբերությունների խորացման գործում
ԵՊՀ ամերիկագիտության կենտրոնը կարևոր դեր կխաղա հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում։ Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Նա նշանակալից իրադարձություն անվանեց Երևանի պետական համալսարանում ամերիկագիտության կենտրոնի բացումն ու ամերիկագիտության մագիստրոսական ծրագրի մեկնարկը։ Մագիստրոսական ծրագիրը, նրա խոսքով, հայ ուսանողներին հնարավորություն կտա ուսումնասիրել ամերիկյան քաղաքականությունը, դիվանագիտությունը, տնտեսագիտությունը, ինչպես նաև ձեռք բերել հմտություններ, որոնք թույլ կտան ավելի լավ ճանաչել Ամերիկան և օգնել հայ հանրությանը՝ հասկանալու նրա իրողությունները: «Մագիստրոսական ծրագիրը կօգնի պատրաստել կադրեր, որոնք կկարողանան ավելի լավ հասկանալ ամերիկյան մոտեցումները և ներդրում ունենալ հայ-ամերիկյան հարաբերություններում: Այս ծրագիրը կարևոր և նշանակալից դեր է խաղում երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում»,-հավելեց Թրեյսին։
Դեսպանը նկատեց, որ ծրագրի մեկնարկը համընկնում է երկու կարևոր տարեթվերի՝ Հայաստանի անկախության 30-ամյակի և հայ-ամերիկյան հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ Նա հիշեցրեց, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը բացվել է 1991 թվականի դեկտեմբերին, և խորհրդանշական է, որ 30 տարի անց ԵՊՀ-ում բացվում է ամերիկագիտության կենտրոնը։
Լին Թրեյսին հույս հայտնեց, որ ամերիկացի ուսանողները նույնպես կկարողանան գալ Հայաստան և մասնակցել ծրագրին։ «Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել այն ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Ուզում եմ գոհունակությամբ նշել ԵՊՀ-ի և Արիզոնայի համալսարանի համագործակցությունը, ինչպես նաև ԵՊՀ-ի և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը, որը երկար տարիների պատմություն ունի»,-եզրափակեց դեսպանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.
-
2025-07-23 06:24
Французские судьи во вторник постановили, что министр культуры Франции Рашида Дати и бывший исполнительный директор автомобильной компании Карлос Гон должны предстать перед судом по обвинению в коррупции и злоупотреблении властью в рамках дела о гонорарах за консультации, сообщает Reuters со ссылкой на источник в судебных органах.
-
2025-07-23 06:15
Легендарный британский музыкант Оззи Осборн умер в возрасте 76 лет, сообщает Sky News со ссылкой на его семью.
-
2025-07-23 06:12
Министры обороны Турции и Азербайджана Яшар Гюлер и Закир Гасанов подписали меморандум о взаимопонимании по укреплению взаимной военной безопасности, сообщили азербайджанские СМИ.