ՀՀ ՊՆ․ Ադրբեջանցիները կրկին սադրանքի են դիմել, կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն այսօր հերթական անգամ սադրանքի են դիմել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ժամը 16։25-ից սկսած` ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր»,– նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Իրադարձությունների զարգացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։
Նշենք, որ ադրբեջանցիները հայկական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.