Պետք է ձեռնպահ մնալ և չխորացնել իրավիճակը. Զախարովան` Բաքվի հռետորաբանության մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են արգելակել Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։ Նա այդպես է արտահայտվել, երբ լրագրողները խնդրել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությունը, որով նա Հայաստանին կոչ էր արել «նշել Զանգեզուրի միջանցքի բացման ժամկետները»:
«Պետք է ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են արգելակել բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը և կարող են հանգեցնել հակամարտության սրմանը, իրավիճակի խորացմանը»,–նշել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Մեկնաբանելով ադրբեջանցի զինվորականների կողմից Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի խաղաղ բնակչի սպանությունը՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը, որպես միջնորդ և խաղաղարար ջանքերի համալիր միջոցառումներ ձեռնարկող երկիր, ամեն ինչ անում է իրավիճակը կայունացնելու համար:
Նրա կարծիքով՝ միջադեպերի լիակատար բացակայություն երաշխավորել հնարավոր չէ, քանի որ խոսքը հին հակամարտության մասին է։ Բայց, այսպես թե այնպես, պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում չբարդանա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.