Последние новости

ԵՎ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿՄՆԱՆ ՄԻԱՅՆ ՍԻՄՈՆՅԱՆՆԵՐԸ, ՌՈՒԲԻՆՅԱՆՆԵՐԸ, ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐՆ ՈՒ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆԵՐԸ…

«Հայաստան» խմբակցությունն օրերս հայտարարեց, որ կասեցնում է իր գործունեությունը միջազգային խորհրդարանական կառույցներում և կվերսկսի այն միայն պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքներն ու սահմանափակումները վերացնելու դեպքում: Նշվում է, որ խմբակցության անդամները չեն կարող ընդգրկվել ԱԺ պատվիրակությունների կազմում, քանի որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը կամ ստորագրությունը երկրից չբացակայելու մասին: Խմբակցությունն այդ իրավիճակն անվանում է պատգամավորների սահմանադրական գործունեության խոչընդոտում, նշելով, որ այն «աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում, և վկայում է, որ Հայաստանն այլևս ժողովրդավարական-իրավական պետություն չէ»:

ԱՅՍ ՈՐՈՇՈՒՄԸ, ԱՆՇՈՒՇՏ, ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՀԱՍԿԱՆԱԼԻ Է: Թեև ընդդիմադիր խմբակցության անդամները խորհրդարանի կայքում ձևականորեն նշված են պատվիրակությունների կազմում, սակայն անցած 4 ամիսների ընթացքում նրանք արդեն բախվել են այն իրողությանը, որ չեն կարողացել մասնակցել Ռուսաստանում կամ Եվրոպայում անցկացվող կարևոր միջոցառումներին: Հիշեցնեմ, որ սեպտեմբերին Արմեն Գևորգյանը չմասնակցեց Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանին, իսկ դեկտեմբերի 1-ին չմեկնեց Մոսկվա՝ մասնակցելու սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման ԵԽԽՎ հանձնաժողովի լիագումար նիստին, որի անդամ է: Դա անթույլատրելի վերաբերմունք է Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ, և երկրի շահերի դեմ ուղղված այդ որոշումը կայացրել է տխրահռչակ դատավոր Աննա Դանիբեկյանը:

Հոկտեմբերի կեսերին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին թույլ չտվեցին մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին։ Այս անգամ՝ Հատուկ քննչական ծառայության որոշմամբ: Խմբակցության հայտարարության մեջ ընդգծվում է, որ դա ծաղր է իրավունքի նկատմամբ. «Երկրի համար այս ծանր պայմաններում մեծ կապեր և արտաքին գործընկերների հետ շփման փորձ ունեցող ընդդիմադիր պատգամավորների՝ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության իրավունքի հերթական խախտման փաստը, երբ նրանց պարզապես արգելվում է միջազգային կազմակերպություններում ներկայացնել Հայաստանը, ևս մեկ անգամ վկայում է ժողովրդավարության քայքայումը մեր երկրում։ Պարզ չէ՝ ՀՔԾ նման քննիչները ում կամ որ երկրի շահն են սպասարկում»։

Արդեն այն ժամանակ հասկանալի էր, որ հայտարարության մեջ հնչած «ոչ պարզ շահերի» մասին հարցը հռետորական է, քանի որ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս երկրից դուրս գալ միանգամայն ակնհայտ նպատակներով։ Եվ որ այդ որոշումների իրավական հիմնավորումները լոկ առիթ են, իսկ իրական աստառն ունի ցայտուն արտահայտված քաղաքական բնույթ։ Այն է՝ թույլ չտալ ընդդիմադիրներին միջազգային տարբեր հարթակներում ներկայացնել Հայաստանի հրատապ ու իրական շահերը և դրանով իսկ չխոչընդոտել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները «էքստազի մեջ միաձուլվեն» իրենց ադրբեջանցի գործընկերների հետ։ Ընդ որում, ի նշան գործընկերոջ հետ համերաշխության, ընդդիմադիր մյուս խմբակցության՝ «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Հայկ Մամիջանյանը նույնպես հրաժարվեց մեկնել Ստրասբուրգ։

Արդյունքն ակնհայտ դարձավ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ավարտից անմիջապես հետո, որտեղ խորհրդարանն ու Հայաստանի շահերը ներկայացնում էին բացառապես Փաշինյանի ուսապարկերը։ Բանաձև ընդունվեց հումանիտար հարցերի վերաբերյալ, որում Շուշիի անվան հետ մեկտեղ նշվեց թուրքական «Շուշա» անվանումը, իսկ Ղազանչեցոց Ամենափրկիչ հայկական նշանավոր տաճարը ստացավ նաև «ղազանչի» սադրիչ հավելումը։ Ընդ որում պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը որպես մեծ հաղթանակ էր ներկայացնում այն փաստը, որ բանաձևում հաջողվել է պահպանել հայկական անվանումները (!)։ Բացի այդ, փաստաթղթում կային ևս մի շարք կետեր, որոնք չեն բխում Հայաստանի շահերից։

Մենք հեռու ենք այն մտքից, որ պնդենք, թե Գևորգյանի և Մամիջանյանի մասնակցության դեպքում ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Սակայն, նախ՝ պատվիրակության կազմում ընդդիմադիր պատգամավորների բացակայությունն ինքնին մեծ մինուս է երկրի համար։ Երկրորդ՝ փորձառու և գրագետ քաղաքական գործիչների մասնակցությունը, անշուշտ, կուժեղացներ մեր երկրի դիրքերը թուրք- ադրբեջանական տանդեմի հետ դիմակայությունում։ Բայց այստեղ մեծ հարց է առաջանում. Իսկ մի՞թե դա պետք է իշխող ուժին։ ՀՀ իշխանությունների այն թուրքամետ քաղաքականության խորապատկերին, որի մասին արդեն ամեն անկյունում բարձրաձայնում են քաղաքական գործիչներն ու փորձագետները, իսկ իշխանության ներկայացուցիչներն, ըստ էության, չեն էլ թաքցնում, և որ ամենակարևորն է՝ հաշվի առնելով այդ քաղաքականության բոլորին ակնհայտ արդյունքները, պատասխանը կարող է միայն բացասական լինել։

ՀՀ ԱԺ պատվիրակությունների հետ կապված իրավիճակի անհեթեթությունն ավելի հստակ պատկերացնելու համար՝ բավական է աչքի անցկացնել, թե ովքեր և որ կազմակերպություններում են դրանք գլխավորում։

Սկանդալների մեջ թաղված ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը երեք պատվիրակությունների ղեկավար է. ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի, Միջխորհրդարանական միության և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի։ Այդ կազմակերպություններից երկուսում՝ ԱՊՀ ՄԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում, գլխավոր դերը կատարում է Ռուսաստանը. երկիր, որն օրերս իր ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությամբ ապտակ հասցրեց Սիմոնյանին։

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը գլխավորում է Սիսակ Գաբրիելյանը. նույն այն անձնավորությունը, որը դեկտեմբերի 7-ին աչքի ընկավ խուլիգանական արարքով՝ մասնակցելով «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին ծեծի ենթարկելուն:

Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում պատվիրակությունը գլխավորում է խորշելի Մարիա Կարապետյանը՝ «սորոսական» շրջանակների հայտնի ներկայացուցիչն ու սեռական փոքրամասնությունների քարոզչության կատաղի պաշտպանը, որը 3 տարվա ընթացքում ոչ մի անգամ և ոչ մի տեղ աչքի չի ընկել հայկական պետական շահերի սատարմամբ:

ՆԱՏՕի խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության ղեկավարը է՛լ ավելի խորշելի Անդրանիկ Քոչարյանն է, որը չի թաքցնում իր հակառուսական հայացքները և վերջերս բարձրաձայն մեղադրեց Մոսկվային Հայաստանին չօգնելու մեջ։ ԵԱՀԿ ԽՎ-ում պատվիրակության ղեկավարը Էդուարդ Աղաջանյանն է, որն առավել հայտնի է որպես «դիջեյ Էդո» և նույնպես աչքի է ընկել մի շարք սկանդալներում:

Վերջապես, երկրի համար կարևորագույն կազմակերպություններից մեկում՝ ԵԽԽՎ-ում պատվիրակությունը գլխավորում է, որքան էլ ծիծաղելի հնչի, հայկական քաղաքականության հավերժական տհասը (նույնիսկ իր գործընկերների խորապատկերին), Ռուբեն Ռուբինյանը, որը երեք տարվա ընթացքում աչքի է ընկել թերևս միայն քվեարկության կոճակները շփոթելով ու բացահայտ տխմար հայտարարություններով։ Ահա պատահական սկզբունքով վերցրած մեկը՝ վերջին հայտարարություններից. «Գերի ընկնելը լավ բան չի: Հուսով եմ հասկանում եք՝ ինչի լավ բան չի, որովհետև դա չի օգնում, որպեսզի մեր սահմանները պաշտպանված լինեն»։

Ուրվագծվում է առավել քան պերճախոս, ողբալի և երկրի համար տագնապալի պատկեր։ Այս խորապատկերին պատվիրակություններում իր ներկայությունը կասեցնելու «Հայաստան» խմբակցության որոշումը, նույնիսկ հաշվի առնելով դրա հիմնավորվածությունը, թվում է ոչ այնքան մտածված և ազգային ու պետական շահերից չբխող։ Փաստորեն խորհրդարանական դիվանագիտության ողջ դաշտն այդպիսով տրվում է «Քաղաքացիական պայմանագրին», իսկ հայաստանյան պատվիրակությունները զրկվում են առնվազն աշխարհաքաղաքական տարբեր կողմնորոշումներ ունեցողների ներկայացվածությունից։ Չենք խոսում արդեն ընդդիմության պատգամավորների մտավոր մակարդակի և փորձառության մասին, որոնք կարող են իսկապես շոշափելի ներդրում ունենալ երկրի բարօրության գործում՝ այսչափ ծանրագույն իրավիճակում։ Մանավանդ որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները, ամենայն հավանականությամբ, կմիանան գործընկերների բոյկոտին։

«Հայաստան» խմբակցությունը նույն հայտարարության մեջ նշել է, որ իր որոշման մասին կտեղեկացնի համապատասխան միջազգային կազմակերպություններին: Եթե դաշինքը հույս ունի, թե մեծ աղմուկ կբարձրանա և միջազգային կազմակերպությունները ակտիվորեն կմիջամտեն ու կստիպեն իշխանություններին թույլ տալ իրենց դուրս գալ ՀՀ տարածքից, ապա, ամենայն հավանականությամբ, ապարդյուն։. Ավելին, կասկածից վեր է, որ նման որոշումը լիովին համահունչ է ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլև, հնարավոր է, արևմտյան միջազգային կազմակերպությունների շահերին, եթե հաշվի առնենք նրանց թեժ աջակցությունը փաշինյանական «ժողովրդավարությանը» և ՀՀ ներկայիս արտաքին քաղաքական ուղեգծին։

Իսկ թե որքան ձեռնտու է դա Բաքվին, ասելն անգամ ավելորդ է, քանզի թուրք-ադրբեջանական շահերը սիմոնյանների, ռուբինյանների և քոչարյանների հետ համատեղ առաջ մղելու ճանապարհին խոչընդոտներ այլևս չեն լինի նույնիսկ այն չափով, ինչպիսին կապահովեր ընդդիմադիր սակավաթիվ պատգամավորների մասնակցությունը։

Մինչդեռ, երկրից դուրս գալու պարագայում իրավապահ մարմինների մերժման յուրաքանչյուր դեպք կարող էր առիթ ծառայել՝ հրավիրելու և՛ հայկական, և՛ միջազգային հանրության ուշադրությունը պատգամավորների հանդեպ նման վերաբերմունքի անթույլատրելիության և այդ թվում ՝ խմբակցության կալանավորված անդամների իրավունքների ոտնահարման վրա: Ավաղ, ընդդիմությունը որոշել է հեշտացնել իշխանությունների խնդիրը, որոնք այժմ, համապատասխան հարցերի ի հայտ գալու դեպքում, հնարավորություն ունեն հայտարարել, թե դա հենց խմբակցության որոշումն էր։ Իսկ իրենք, իբր, այդտեղ կապ չունեն. դատավորներն ու իրավապահները մեզանում այնքա՜ն «անկախ» են…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • CРБАЗАН
      2024-05-06 10:05

      "Я верю: духовная Армения победит "новую Армению", дух победит "духов", триколор победит разделение на "черных" и "белых" - эти слова архиепископа Баграта Галстаняна уже стали крылатыми, стали лозунгом и квинтэссенцией начавшегося в Тавуше и превратившегося в общенародное движения. Как образ этого человека стал символом веры, борьбы и Родины.

    • КАК ОРБАН ПОДСТАВИЛ ПОДНОЖКУ ПАШИНЯНУ В ПОЛЬЗУ ОБЩЕГО ДРУГА АЛИЕВА
      2024-05-02 11:29

      17 апреля пресса сообщила о достижении в Брюсселе предварительной договоренности о предоставлении Армении помощи из Фонда мира Евросоюза. Говорилось об этом с осени прошлого года, и вот сейчас радио "Азатутюн" сообщило о наличии дипломатических документов, подтверждающих, что ЕС планирует выделить Еревану 10 млн евро, которые должны быть использованы в течение 30 месяцев. Согласно источнику, средства будут направлены на создание модульного полевого лагеря на один батальон, который также будет включать в себя один медицинский пункт, а также сопутствующие услуги и возможности.

    • ОПЕРАЦИЯ "КОЛЬЦО" 33 ГОДА СПУСТЯ: ГОСУДАРСТВЕННЫЙ ТЕРРОРИЗМ НА ТЕРРИТОРИИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ
      2024-05-01 09:51

      Ровно 33 года назад - 30 апреля 1991 года началось одно из самых страшных преступлений против армянского народа. Операция "Кольцо", первой мишенью которой стали героические села Геташен и Мартунашен, продлилась до 20 августа, и за эти почти 4 месяца порядка 26 армянских сел подверглись военной агрессии, этническим чисткам, насильственной депортации и геноциду. Именно в тот период интересы преемника турецкой политики геноцида - Азербайджана совпали с интересами советского центра. Точно так же эти интересы трагически для армянского народа совпадут осенью 2023 года, когда российские миротворцы стали молчаливыми свидетелями, а по сути - пособниками в реализации преступных планов Баку и Анкары по окончательному террористическому захвату и оккупации армянского Арцаха.   

    • ПОДЕЛЬНИК ПАШИНЯНА УНИЧТОЖАЕТ АРМЯНСКИЙ ШУШИ, ПРЕВРАЩАЯ ЕГО В "СЕРЫЙ, НЕСЧАСТНЫЙ" ГОРОД
      2024-04-22 11:40

      За последнюю, полную тревожных и опаснейших развитий неделю трижды приходили сообщения о продолжающемся планомерном уничтожении варварами армянского следа в оккупированном Арцахе. Фактическое молчание мира, и прежде всего самой Армении, развязывает руки азербайджанским вандалам, давая возможность Алиеву целенаправленно вытравлять из Арцаха армянский дух, дабы в условном "завтра" истинные хозяева края не могли доказать свои права на него. В Баку отлично понимают, что для этого нужно разрушать прежде всего сакральные места: храмы и древние армянские кладбища. И в первую очередь в Шуши - главном свидетеле истории и главном хранителе армянской идентичности Арцаха.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ