ՍԴ-ն որոշում է կայացրել. Չարչյանի փաստաբանը պահանջում է անհապաղ ազատել պատգամավորին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել անհապաղ դատական նիստ հրավիրելու ու Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով։ Այս մասին Ալեքսանյանը հայտնել է Facebook-ում կատարած գրառման մեջ։
«ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը։ Այդ որոշման ուժով ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանն անհապաղ պետք է ազատ արձակվի»,– գրել է նա։
Մինչ այդ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ հայտնել էր, որ ՍԴ–ը հրապարակել է իրենց դիմումի վերաբերյալ որոշումը` պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ:
«Սահմանադրական դատարանը արձանագրեց բառացի այն, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»,– գրել էր Վարդևանյանը։ Նա նաև նշել է, որ իրենց խմբակցության անդամներին ամիսներ շարունակ ապօրինի կերպով պահել էին կալանքի տակ, իսկ ՍԴ–ի որոշմամբ պարտավոր են անհապաղ ազատ արձակել:
Հավելենք, այս պահին կալանավորված են ԱԺ «Հայաստան» դաշինքի 3 պատգամավորները՝ Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: