Լավրով․ Հասկանում ենք իրավիճակի բարդությունը Հայաստանում, սակայն Ռուսաստանի դերի շահարկումը ճիշտ չէ
Մենք հասկանում ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի բարդությունը, հասկանում ենք, թե որքան բարդ է այս ամենը, սակայն շահարկել Ռուսաստանի դերը, կարծում եմ, ճիշտ չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ում ելույթի ձայնագրությունը հրապարակել է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։
«Եվ Ադրբեջանում են դժգոհություն հայտնում, որ մենք այնտեղ կանգ ենք առել, և Հայաստանում նույնպես անընդհատ, այդ թվում՝ ձեր խորհրդարանի խոսնակը, որը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել է Ղարաբաղին դավաճանելու մեջ…
Մենք հարցում ենք ուղարկել՝ հասկանալու, թե ինչ է նշանակում այս ամենը... Մենք հասկանում ենք Հայաստանում իրավիճակի բարդությունը, հասկանում ենք, թե որքան բարդ է այս ամենը, սակայն կարծում եմ, որ սխալ է շահարկել այն դերը, որը խաղացել է Ռուսաստանը։ Հետևաբար, համանախագահները պետք է կենտրոնանան մարդասիրական կազմակերպությունների ժամանման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության ժամանման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու վրա, որպեսզի մշակութային ժառանգության օբյեկտները գտնվեն դրանց վերահսկողության տակ…
Այնպիսի բաներ են պետք, որոնք, թերևս, ծափահարությունների չեն արժանանում փողոցային հանրահավաքների ժամանակ, որոնք չեն հայտնվում թերթերի առաջին էջերում, սակայն օգնում են մարդկանց հանգստանալ, նորմալ ապրել իրենց տներում՝ այլ համայնքի ներկայացուցիչների հարևանությամբ...»,- նշել է Լավրովը։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այսպես կորված «Լավրովի պլանին», «Ղարաբաղի հանձնումը» կապել էր Ռուսաստանի հետ։
«Հիշատակված զրույցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով «հայ հասարակության այն մտքերին», թե «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», հայտարարել է. «Եթե որևէ մեկը (Հայաստանում) պատրաստվում էր ինչ-որ բան հանձնել, դրա համար կար մի քանի տարբերակ, այդ թվում՝ «Լավրովի պլանը»»։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել»,- լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Դժվար է մեկնաբանել մի բան, որը գոյություն ունի ոչ թե իրականության, այլ երևակայության մեջ։ Նման երևակայական իրողություններին է պատկանում նաև «Լավրովի պլանը»,- նշել են նախարարությունից։
Նրանք նաև հավելել են, որ չի կարելի խոսել «հանձնելու» մասին, քանի որ խոսքը վերաբերել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային լուծմանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.